Իշխանությանն է պետք առաջնահերթ հեռացնել. Շուշին ու ամբողջ Արցախը դավաճանությամբ են հանձնվել. վերադարձնելու ենք. Գրիգոր Գրիգորյան

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը վստահ է՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքը վերադարձնելու են։

«1992 թվականին մեր ջոկատները հերոսաբար կարողացան ազատագրել Հայաստանը, տարիներ անց մենք հաղթական ցնծություն ունեցանք։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ մենք կարող էինք պահել Շուշի քաղաքը և ամբողջ Արցախը։ Բազմիցս ասել եմ, որ ռազմական տեսանկյունից մեր բանակը չի պարտվել, մենք կռվել ենք 7 պետության դեմ և մինիմում պետք է 5 օրում պարտված լինեինք։ Բայց 44 օր  դիմակայել ենք և 44 օրվա ընթացքում, բացի Մատաղիս, Թալիշ ու Ջաբրաիլ հատվածից, մնացած տարածքները չենք կորցրել, մնացյալ տարածքները հանձնվել են։ Այդ դավաճանությունը գործվել է ՀՀ իշխանությունների և Արցախի որոշ իշխանավորների ու գեներալների պատճառով։ Գալու է ժամանակը, և բոլորն այդ ամենի համար պատասխան են տալու»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ խոսելով Շուշիի ազատագրման 33-ամյակի և 2020 թվականին Ադրբեջանի կողմից Շուշիի օկուպացիայի մասին։

Նա ընդգծեց՝ ուժն է ծնում իրավունք, և ՀՀ օրվա իշխանություններն այսօր Հայաստանը տանում են դեպի կործանման, հետևաբար՝ արագ տեմպերով պետք է միջոցներ ձեռնարկել իշխանություններին հեռացնելու համար։

Կարդացեք նաև

«Մենք մեր հողերը վերադարձնելու ենք, ես համոզված եմ։ Ես դա տեսնելու եմ, առաջիններից մեկն եմ լինելու, որ մտնելու եմ Շուշի քաղաք, ինչպես դա արեցի 1992 թվականին»,- ընդգծեց Գրիգոր Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս