«Սա ցուցադրություն չէ․ հիմարության գագաթնակետն է, սա արել են մարդիկ, որոնք Փարաջանովին չգիտեն։ Սա վուլգարիզացիա ու սպեկուլյացիա է,- շեշտեց նա, ապա կարևորեց Սերգեյ Փարաջանովի հուշարձանը տեղադրելու հարցը,- Այսօրվա դրությամբ ամբողջ Հայաստանում մի հուշարձան չկա Փարաջանովից։ Գոնե դնեին։ Գոնե 5 տարի հետո դնեն։ Հետո էլ աում են՝ աշխարհը մեզ չի ճանաչում․ ո՞նց ճանաչի, սրանո՞վ ճանաչի»։
Նկարիչը նա չէ, ով ոգեշնչվում է, այլ նա է, ով ոգեշնչում է։ Նման կարծիք ժամանակին հայտնել է Սալվադոր Դալին։ Իսկ թե ի՞նչ է այդ մասին մտածում գեղանկարիչ Անդրեյ Շուգարովը՝ պարզել ենք զրույցի ընթացքում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ից բողոքի ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը՝ մայիսի 4-ին Կիրանց գյուղի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի օրհնությունը ստանալուց հետո, քայլերթով շարժվեց դեպի Երևան: Երևանում առաջին հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հստակ ձևակերպեց շարժման պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ԱԺ-ում անվստահություն հայտնելու միջոցով։
Ինձ դուր է գալիս, իմպրեսիոնիստները բավականին թարմություն մտցրեցին, բայց հետո արվեստը տարբեր ուղղություններով գնաց: Զգացմունքային մարդկանց թվում է, որ սև չանեն՝ կապույտ անեն, մի բան կփոխեն: Երևի աշխարհին վարդագույն ակնոցով են նայում: Կա նման բան:
Քաղաքականությունն ու արվեստը շատ արվեստագետներ փորձում են տարանջատել, բայց 37-ամյա նկարիչ Հայկ Ղազարյանն իր արվեստում միավորում է այս երկու բևեռները՝ վստահեցմամբ, որ քաղաքական արվեստն ազդեցիկ է և կարող է երկխոսել մարդու հետ, մարտահրավեր նետել գերիշխող նորմերին, կանխատեսել իրողությունների ընթացքը:
Այն ժամանակ ժողովուրդը գրողին ավելի շատ էր ուզում լսել, հավատում էր, բանաստեղծի մեջ տեսնում էր իրեն: Իսկ հիմա ինչ-որ բանից հոգնած է, դա վտանգավոր է: Անտարբերություն կա ամեն ինչի, անգամ ազգային արժեքների նկատմամբ: Աաում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի կրտսեր որդին՝ նկարիչ Վանանդ Շիրազը, ում հետ զրուցել ենք հայրիկի, մշակույթի, մտավորականների լռության և այլ հարցերի մասին։