Բաժիններ՝

Ցավալի լուր. մահացել է ավանգարդ նկարիչ Արման Գրիգորյանը

65 տարեկանում կյանքից հեռացել է ավանգարդիստ, փոփ-արտ նկարիչ, արվեստի քննադատ Արման Գրիգորյանը:

Արման Գրիգորյանը Հայաստանում 80-ականների ավանգարդիստական շարժման հիմնադիրներից է, իր ընկերների հետ 87-ին կազմակերպել էր այն ժամանակ աղմուկ հանած «Երրորդ հարկ» ժամանակակից արվեստի խմբի ցուցահանդեսը, որ հեղափոխություն էր ակադեմիական արվեստի միջավայրում: «3-րդ հարկ» ժամանակակից արվեստի խմբի ցուցահանդեսները շարունակվեցին մինչև 1994 թվական:

Արման Գրիգորյանի արվեստը ներկայացվել է աշխարհի տարբեր ցուցասրահներում, մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդեսներ:
Եղել է մի շարք ցուցահանդեսների համադրող։

«168 Ժամը» իր խորին ցավակցությունն է հայտնում Արման Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հասարակությանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս