«Նաև պարտք ունենք նրանց առաջ, սրանք պաթետիկ խոսքեր չեն: Կոնկրետ ես իմ պարտքն եմ համարում հնարավոր և անհնարին բոլոր ձևերով, թեկուզ այս պայմաններում, որ այսօր, չգիտեմ՝ ինչու, բայց արհեստականորեն կոնկրետ Մոնթեի անձի հետ կապված խնդիր է դարձել սոցցանցերում անդրադառնալը, ես ուզեցի անպայման հենց այդ պատմվածքը, հենց այդ հատվածը տեղ գտներ ներկայացման մեջ և լիներ Մոնթեն՝ իր հավերժությամբ: Ի վերջո, ինչքան էլ փորձեն արգելել, Մոնթեն ապրելու է: Ավելին՝ ինչքան արգելում են, Մոնթե անունով ավելի շատ են այսօր հայ ծնողներն անվանակոչում իրենց երեխաներին: Մոնթեն վերածնվում է ամեն անգամ նորից ու նորից»,- ընդգծեց Ռուզաննա Խաչատրյանը։
«Ես՝ որպես հայ մարդ, հայ մտավորական, ինձ երբեք այսքան նվաստացած, վիրավորված չեմ զգացել՝ ինչպես այս շրջափակման ժամանակ: Մենք այժմ ունենք պետականություն, ու թեև Արցախում մեր եղբայրները, քույրերը, մեր պատմական հուշարձանները, սկսած Մեսրոպ Մաշտոցի Ամարասի 5-րդ դարի վարժարանից, պատանդ են, սակայն պետականորեն ոչինչ չի արվում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ ցավով արձանագրեց գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը: