Խաչելությունը հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային պատիժներից մեկն էր: Այն համարվում էր անպատվաբեր վախճան: Հռոմեական կայսրության սահմաններում սովորաբար խաչ էին հանում ապստամբ բարբարոսներին, ամենանողկալի ոճիր գործածներին, ստրուկներին: