«Շատ ընկերներիս իմ կարծիքը հայտնել եմ, որ այս իշխանությունների նպատակները կեղտոտ են, նրանք հանուն արցախցիների բարօրության համար չէ, որ որոշել են ԱԱԾ-ականներին աշխատանքի ընդունել։ Պարզ է, չէ՞, որ արցախցիներն ինչքան քիչ բողոքեն ու մատնացույց անեն Արցախը հանձնողին, այնքան լավ։ Սա արցախցիներին լռեցնելու համար է, ո՞ր մեկը կբողոքի, եթե իրեն աշխատանք ու փող տաս»,- նշեց Մարտին Եսայանը։
«Աշխարհում, տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, եթե այս անգամ էլ մենք սխալվեցինք, կործանումն անխուսափելի է։ Սա այն իշխանությունն է, որը սյունեցի պահնորդին սպանած թուրք դիվերսանտին բռնեց, հետո հանձնեց թշնամուն՝ փոխարենը չպահանջելով որևէ հայ պատանդի»։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Մարտին Եսայանն ասաց, որ ամիսներ տևած փնտրտուքից հետո, այդ երկու սենյակը հազիվ էին գտել, նախապես կինն ու աղջիկը գնացել էին բնակարանը տեսնելու, պայմանավորվել էին, որ վարձավճարը տալուց հետո պետք է տեղափոխվեին։
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար արցախահայերից շատ քիչ տոկոսն է կարողացել լուծել բնակարանի խնդիրները, մեծ մասը շարունակում է մնալ հյուրանոցներում, ծանոթ-բարեկամի տանը, գյուղերում՝ ժամանակավոր կացարաններում։ Շատերի առօրյա հոգսերը լուծում են կազմակերպություններն ու անհատները։
168.am-ի հետ Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը խոսելով Արցախի նախկին պաշտոնյաների գերեվարման մասին, ասաց, որ հեռուն չնայող մարդիկ հաճախ են նրանց քննադատում, թե ինչո՞ւ ավելի վաղ չեն հեռացել, որովհետև նրանք չէին կարող թողնել ժողովրդին ու հեռանալ։
Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանի կարծիքով՝ Հայաստանի ու Արցախի սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից զորքի կուտակումը նշանակում է հարձակում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վրա։
«Նիկոլ Փաշինյանը որ այդպես խոսում է, չի՞ տեսել՝ թշնամին որտեղ է գտնվում՝ մոտ 220 կմ սահմանը հատել ու մտել է ՀՀ սահման, իսկ ի՞նչ քայլեր է անում։ Նիկոլ Փաշինյանն է հրաման տվել Սև լճի տարածքից, Կապանից ու այլ վայրերից հայկական զորքը հետ քաշվի, որից հետո թշնամին մխրճվել է հայկական գյուղերի մեջ։
Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանի մեկնաբանությամբ՝ միամտություն է կարծել, որ Ադրբեջանը դիվանագիտական բանակցությունների արդյունքում կարող է Հակարիի կամրջի վրա տեղադրված անցակետը հանել, կամ բացել Բերձորի ճանապարհը։
168.am-ի հետ զրույցում Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանն ասաց, որ արցախահայությունն ավելի վատ ու դաժան օրեր է տեսել 90-ականներին, երբ որևէ բան չուներ, բայց հաղթահարել է ու ունեցել ազատագրված հայրենիք։ Հետևաբար՝ արցախցին այս վիճակն էլ կհաղթահարի։
«Ադրբեջանը հետ չի կանգնելու իր ընտրած ուղուց, անելու է ամեն ինչ, որ ժողովրդի մեջ վախ, սարսափ սերմանեն և Արցախը հայաթափեն, բայց նման բան չի՛ լինելու, մենք պայքարելո՛ւ ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ի վաղ առավոտից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանների կողմից փակելու փաստին։