«Հիմա մենք այս վիճակում ենք, որ եթե նույնիսկ ոչ մեր սրտով մարդիկ են գալու իշխանության ու երկիրը հանեն այս իրավիճակից, դեմ չենք, թող գան, միայն թե այս վիճակը փրկեն»,- շեշտեց նա։
«Մի օր կասի՝ Մասիս սարը հանում ենք, ջնջում բոլոր տեղերից, զինանշանին դնում ենք մեր թաղի բլուրի նկարը։ Սա մեր հայրենիքին ու ժողովրդին տանելու է ցանկացած ստորացման։ Այս երկիրը պետք է կարգի բերեն նախկին իշխանությունները, որովհետև նրանք թողեցին, որ Նիկոլը գա իշխանության, պետք է կանգնեն, ժողովրդին ոտքի հանեն ու երկիրը հանեն այս վիճակից»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։
Մենք ապացուցել ենք, որ կարող ենք հաղթել, հետևաբար՝ հիմա էլ Նիկոլին հեռացնենք, բերենք ուժեղ, ազգասեր, այլ կարգի ղեկավարի, կարող ենք հաղթել, կարող ենք ազգի մեջ բարձրացնել հայրենասիրական ոգին ու հաղթենք։ Եթե այդպես անենք, Ադրբեջանը սկսելու է խելոքանալ, ինքն է արդեն խնդրելու խաղաղություն։
168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ասաց, որ որևէ միջազգային մեխանիզմ չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունը, այն էլ՝ Ադրբեջանի կազմում։ Արցախն ու արցախահայությունը կարող են միայն մեկ դեպքում անվտանգ լինել՝ Պաշտպանության բանակով և Ադրբեջանից անկախ։
168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ասաց, որ դժբախտաբար ՀՀ առաջին իշխանությունները փորձում էին այն ժամանակ էլ ինտեգրացիոն քաղաքականություն տանել, հաշտեցնել։
«Հարկավոր է անհապաղ կարգի բերել բանակը և ասել՝ եղբայր, պատերազմը տանուլ չենք տալու, այն պատերազմում էլ չենք պարտվել, դա բոլորն էլ գիտեն։ Պետք է տեր կանգնենք Արցախին, մեր հայրենիքին, թե չէ այս ռեգիոնում կմնանք՝ որպես աննամուս ազգ, ու ապրելու ենք գլխիկոր»,- շեշտեց Մանվել Եղիազարյանը։
«Այսօր մենք նման ենք այն տղամարդուն, որի մայրը կամ հայրը աչքի առաջ թպրտում է, բայց մենք խոսում ենք, թե մայրիկի համար ինչ ենք արել», – այսպես բնորոշեց Հայաստանի ներկայիս վիճակը ԳԽ պատգամավոր Մանվել Եղիազարյանը՝ Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր հրավիրված ԳԽ պատգամավորական նիստի ժամանակ, հավելելով, որ մեր հայրենիքն այսօր հոգեվարքի մեջ է, տանուլ ենք տալիս այն․
Թող ռուս խաղաղապահներին չմեղադրեն, եթե իրենք այդ հողերը կամավոր հանձնում են, ռուս խաղաղապահն ինչո՞ւ պետք է պահի։ Կամավոր հանձնում չէ՞, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախում այլևս հայկական ուժեր չկան, մատնում է արցախահայությանը թշնամուն։ Հետևաբար՝ այս պարագայում ինչո՞ւ պետք է ռուսը պաշտպանի կամ զոհվի Արցախի համար։