Արդեն տևական ժամանակ է՝ հանրային շրջանակներում ու սոցիալական ցանցերում քննարկվում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը: Աղմուկը բարձրացավ դասագրքի 80-րդ էջում տեղադրված քարտեզից, որում Արցախը պատկերված էր Ադրբեջանի կազմում, և դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Ք.Ա. 80 թ. Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանին: Ապա մասնագետները սկսեցին խոսել նաև դասագրքում տեղ գտած այլ խեղաթյուրումների մասին:
Հոկտեմբերի 21-ին, ՀՀ փոխվարչապետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է համալսարանի պատվիրակության հետ, որի կազմում եղել են ռեկտոր Կարինե Հարությունյանը, ռեկտորի գլխավոր խորհրդական Գ. Թամրազյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ց. Ակոպյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Կ. Բոզոյանը, Ուսանողական խորհրդի անդամ Է. Զատիկյանը:
Հոկտեմբերի 12-ին տեղեկություն տարածվեց, որ նախատեսվում է Բրյուսովի անվան համալսարանը միավորել Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:
«ԿԳՄՍ նախարարության առջև խնդիր է դրված մինչև 2035թ. 4-5 բուհ ընդգրկել աշխարհի 500 լավագույն համալսարանների մեջ: Իմ կարծիքով՝ սա բավական ոչ ռեալ հաշվարկ է, և գոնե 1-2 բուհ ընդգրկելու համար չեմ բացառում՝ վերջում Հայաստանի բոլոր բուհ-երը միացնեն: Այս պահին միակ համալսարանը, որը քիչ թե շատ շանսեր ունի 500-ի մեջ մտնելու, Երևանի պետական համալսարանն է, որը գտնվում է 800-1000-ի սահմանում: Մնացած համալսարաններն ընդհանրապես չկան այդ ցուցակներում: Այս միավորման գաղափարը բխում է այդտեղից»։
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն:
168.am-ը ներկայացնում է պետական համալսարաններն ու թափուր տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների: Ընտրել ենք այն մասնագիտությունները, որտեղ թափուր տեղերը շատ են: Խոսքը առկա և ոչ հեռակա թափուր տեղերի մասին է: