Ոչ հասկանում ենք՝ մեգանախագիծն ի՞նչ հարցեր է լուծելու, ոչ՝ ո՞վ է այս ամենն իրականացնելու, ինչպե՞ս է ազդելու մեր ապրելակերպի վրա։ Աստված չանի՝ ձախողվի․ նախագծի օգտագործման երկրորդ ձևը գիտե՞նք։ Ի՞նչ է լինելու տարածքի հետ։ Սարքեցինք 60.000-ի համար, 30.000-ը ունեցանք, ի՞նչ ենք անելու։ Ռիսկերը չգնահատելը ու ամենը մեկտեղելը հազար ու մի վտանգներով է լի։ Ի վերջո, համակարգերը կարևոր են, բայց եթե համապատասխան անհատները չկան, այն կարող է մեկ անհատի ձեռքում վատ օգտագործվել, և հակառակը՝ կարող է այդքան էլ համակարգված չլինել, բայց ինչ-որ անհատներ լավ համակարգեն։
Հունիսի 21-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Արդեն կատարվել է միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցմամբ՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 4418 դիմորդ, քննությանը մասնակցել է 4210-ը, միջին միավորը եղել է 12․9-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 661 հոգի կամ մասնակիցների 15,7 տոկոսը։
Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները, և արդեն կատարվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցմամբ՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 4349 դիմորդ, քննությանը մասնակցել է 4193-ը: Միջին միավորը եղել է 12.23-ը: