Կառավարությունը երկրորդ տարին անընդմեջ միջոցներ չի նախատեսում, որպեսզի ավելացնի սոցիալական խոցելի խավերի օժանդակությունները։ Այս մարդկանց համար բյուջեում փող չի գտնվում, մինչդեռ՝ գումարներ չեն խնայում իրենց հաճույքների վրա ճոխ ծախսեր անելու համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։
Այս տարվա սկզբին գործազրկության մակարդակով Հայաստանը գտնվել է վերջին երեք տարիների ամենավատ վիճակում։ Գործազրկությունը նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել է, չնայած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է գրանցված աշխատողների թվի ու աշխատատեղերի հազարներով ու տասնյակ-հազարներով ավելացման մասին։
Գաղտնիք չէ, որ վերջին 2.5 տարիների Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական ակտիվությունն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՀՀ տնտեսության համար բարենպաստ գործոնների առաջացման ազդեցությամբ։ Սակայն, ինչպես կանխատեսվում էր՝ տարեցտարի այդ բարենպաստ գործոնների ազդեցությունը թուլանում է։ Դա են փաստում վիճակագրական ցուցանիշները, որոնք այնքան խոսուն են, որ անգամ գործող իշխանությունն այլևս չի խուսափում խոստովանել Հայաստանի տնտեսության խիստ մտահոգիչ զարգացումների մասին։
Առևտուրը դարձել է ՀՆԱ ամենամեծ բաժինը՝ անցնում է 14 տոկոսից։ Մինչդեռ գյուղատնտեսությունը եղել է՝ 7,2, իսկ մշակող արդյունաբերությունը՝ 9,6 տոկոսը։ Անցած տարի առևտրի բաժինը 12,7 տոկոս էր, գյուղատնտեսությանը՝ 8,4, իսկ մշակող արդյունաբերությանը՝ 11,1 տոկոս։
Սա է մեր տնտեսության ու աճի կառուցվածքը, ինչը շատ ավելի մտահոգությունների տեղիք է տալիս՝ անկախ նրանից, թե ինչ կասեն իշխանությունները։ Տնտեսության կառուցվածքը շարունակում է վատանալ, իսկ աճը՝ մեծապես կախված լինել առևտրից ու ծառայություններից, որոնք կապված են գերազանցապես արտաքին հայտնի գործոնների հետ։
«Սա նշանակում է, որ առնվազն 90 տոկոս շահում պետք է հետապնդի: Սա, իրականում, չնայած պարբերաբար մտցվող սահմանափակումներին, խաղերով տարված անձանց համար լրացուցիչ խթան և մոտիվացիա է, երբ գիտես՝ միջազգային ստանդարտներով ապահովված նման պահանջ կա: Կա մտավախություն, որ սա լրացուցիչ շահագրգռություն կդառնա այն անձանց համար, որոնք չեն մտնում նոր սահմանափակումների ներքո»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց նա:
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները տեղեկացնում են՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպն անընդհատ ընկնում է. 2023թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը 7.4 տոկոս է կազմել՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։
Վերջին երկուսուկես տարում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, ինչի արդյունքում 2020թ. նկատմամբ ՀՆԱ-ն ավելացել է 100 տոկոսով, ասում է էկոնոմիկայի նախարարը։ Համախառն ներքին արդյունքի կրկնապատկման շնորհիվ, կրկնապատկվել է նաև բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն։ Իշխանություններն ակնկալում են, որ այս տարի այն կհասնի 8,2 հազար դոլարի։
Որքան թուլանում է արտաքին գործոնների ազդեցությունը մեր տնտեսության վրա, այնքան աճի տեմպն ընկնում է։ Դա նոր երևույթ չէ, բայց միտումը գնալով խորանում է։ Երկրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում անհամեմատ ցածր էր, քան առաջինում։ Երրորդում ավելի ցածր է, քան երկրորդում էր։
Ատոմ Մարգարյանը շեշտեց՝ տնտեսական աճ կարելի է ունենալ տարբեր ճանապարհներով, իսկ եթե տնտեսական աճն ուղեկցվում է կենսունակ միջին խավի քանակի և նրա տնտեսական ու սոցիալական հզորության մեծացման հաշվին, այն ժամանակի ընթացքում հանգեցնում է «միջին եկամտի ծուղակ»-ի հաղթահարմանը:
Խորհրդարանը հաստատել է 2024 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը. «Բյուջե 2024»-ի համաձայն՝ 2024 թվականին ՀՆԱ-ի 7 տոկոս աճի ապահովման պայմաններում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ:
«Մենք ամբողջությամբ գտնվում ենք ռիսկային դաշտում: Սա նմանվել է մի տեղամասի, որտեղ մեր կամքից անկախ՝ փող է հոսել և ուրախություն է պատճառում բոլորիս, բայց իրականում ունենք տնտեսության վատ կառուցվածք՝ արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունն անհասկանալի վիճակում է»:
ՀՀ ֆինանսների նախարարի նախկին առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի գնահատմամբ՝ 2024 թվականի բյուջեի նախագծով եկամտային և ծախսային քաղաքականության բնագավառներում, բացի քանակական ավելացումներից, անելիքների տեսակետից էական կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ տեսանելի չեն:
«Մեր տնտեսական ակտիվության հիմքը, լայն իմաստով, պարտքն է, և պետական պարտքի աննախադեպ աճ ունենք, համենայն դեպս, վերջին 5 տարիների դոմինանտ հատկանիշը տնտեսական կյանքի՝ պարտքի ավելացումն է: Պետական և արտաքին, և ներքին պարտքի աննախադեպ աճ է տեղի ունեցել, թեև հարաբերական առումով միշտ ասվում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերությունը կառավարելիության տիրույթում է, բայց դա վտանգավոր ռիսկային չէր լինի զարգացած երկրների պարագայում,- շեշտեց տնտեսագետը՝ նկատելով նաև, որ պարտք է ներգրավվել պարտք տալու համար,- Մեր արտաքին արժութային ռեզերվների մի մասը դրված է այլ երկրների և հատկապես՝ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի մեջ»:
Չգիտես՝ սրանով Քերոբյանն իրե՞ն է խաբում, թե՞ հասարակությանը։ Գոնե նա պետք է իմանար, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճը, որը վերջին շրջանում արձանագրվում է, հիմնականում արհեստական աճ է։
Բացարձակ, բացարձակ, բացարձակ ռեկորդակիր ենք. Փաշինյան
Օրական առնվազն 753 միլիոն դրամ՝ շուրջ 1.9 մլն դոլար. շրջափակման հետևանքով առնվազն այսքան են կազմում Արցախի ֆինանսատնտեսական կորուստներն օրական:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսության ոլորտում երկու հիմնական թիրախներ է դրել՝ վերափոխել տնտեսության կառուցվածքը, որպեսզի հնարավոր լինի տնտեսական աճը ապահովել ոչ թե սպառման, այլ ներդրումների միջոցով և հասնել աշխատանքի արտադրողականության ու ընկերությունների արդյունավետության բարձրացմանը։ Երկու թիրախներն էլ ձախողել են։ Ո՛չ տնտեսության կառուցվածքներ է բարելավել, և ո՛չ էլ արտադրողականությունն է բարձրացել։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոսում […]
Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ ցուցանիշը 8 տրլն 496 մլրդ 777 միլիոն դրամ է: Նախորդ տարվա համեմատ՝ ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ՀՆԱ կառուցվածքին՝ նկատելով, որ այն ևս ապացուցում է՝ աճը պայմանավորված է արտաքին ժամանակավոր գործոնով՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետ տնտեսական ազդեցությամբ:
«Հավանականությունը գրեթե զրո է: Բայց բոլոր պարագաներում՝ ԿԲ-ն կլինի, թե Վիճկոմիտեն, իրենք այլ բան չեն կարող ասել. իրենք թվերն այդկերպ են գեներացնում, բայց անցյալ տարիներն արդեն իսկ ցույց են տալիս, որ բոլոր ցուցանիշների կտրվածքով երբեք համապատասխանություն չի ստացվում»:
Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց՝ 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտների՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ, փոփոխություն: