Թուրքիան ակտիվորեն առաջ է տանում պատմական ցամաքային երթուղու վերականգնումը, որը Սիրիայի տարածքով կրկին կկապի իր տարածքը Հորդանանի և Պարսից ծոցի պետությունների հետ: Առևտրի նախարար Օմեր Բոլաթի խոսքով՝ միջանցքի գործարկումը նախատեսված է 2026 թվականին: