Ապրիլի 17-18-ը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև այլ հետախուզական գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
Նախորդ կիրակի «Դասեր» հաղորդաշարում բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն էին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Ի՞նչ եք կարծում վերլուծաբան-ընդդիմադիրներ, այդ կորուստների համար դուք անցյալում և ապագայում, ըստ էության Հայաստանի կործանման համար պատասխանատու չե՞ք լինելու։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի քննիչները, ենթադրաբար, նրանց հատուկ ծառայությունների աշխատակիցները, աշխատում են նույն նպատակադրմամբ, երկուսին էլ միավորում է Ռուբեն Վարդանյանին ու մյուս հայ ռազմագերիներին ադրբեջանական բանտում պահելու նպատակը։
Անկեղծ ասեք, ի՞նչ ասոցիացիա է առաջանում՝ «ադրբեջանցի բնապահպան» ասելով։ Իհարկե, Լաչինի միջանցքի փակումն անցյալ տարի դեկտեմբերին «ադրբեջանցի բնապահպանների» կողմից, որն Արցախի հայաթափման սկիզբն էր։
Ամռան սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Իրան։ Պատճառը տարվա սկզբին դեսպանատան վրա հարձակումն ու Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալությունն է, որը կասկածվում է լրտեսության մեջ: Բաքվում իշխանությունների նման գործողությունների հիմնավորումը բավական ուշագրավ է, հատկապես հաշվի առնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման պահից անցել է գրեթե կես տարի, իսկ Իրանի հետ ինչ-որ կերպ կապված քաղաքացիներին հենց իրենք՝ ադրբեջանցիները, ձերբակալում են զանգվածաբար և առանց որևէ հիմնավոր ապացույցի։
Արդյոք 2018 թվականի իրադարձությունները, իշխանափոխությունը դավադրությո՞ւն էր Արցախի ու Հայաստանի նկատմամբ, արդյոք այն ծրագրվա՞ծ էր այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների կողմից և արդյոք այդ նպատակով Հայաստանում հավաքագրվե՞լ էին կոնկրետ դերակատարներ: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցադրումներ արդեն հինգ տարի կասկածի որդի նման կրծում են հայ հասարակության բավական մեծ մասի գիտակցությունը:
Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ աճպարարությամբ հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց ԱԺ-ում: