Նարիշկինը Բաքվում ուշագրավ հանդիպումներ է ունեցել

Ապրիլի 17-18-ը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության և պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև այլ հետախուզական գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում նշվել է, որ «ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով զարգանում է դինամիկ, կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ ունի և ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը»։

Բաքու կատարած այցի ընթացքում Նարիշկինը նաև ելույթ է ունեցել «Աֆղանստան. տարածաշրջանային կապ, անվտանգություն և զարգացում» համաժողովում։ Իր ելույթում նա ընդգծեց, որ Աֆղանստանը «կարևոր տեղ է զբաղեցնում աշխարհաքաղաքականության մեջ, և մեր պետությունների ընդհանուր շահերից է բխում նպաստել վերականգնմանը և բարգավաճմանն աֆղանական հողում»։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս