Ընդդիմությունն իշխանության գալուց հետո նախ և առաջ պետք է դադարեցնի պատերազմը և միայն դրանից հետո փորձի հասնել արժանապատիվ խաղաղության, քանի որ Ադրբեջանը շարունակում է հիբրիդային և այլ միջոցներով, ըստ էության, պատերազմ վարել Հայաստանի դեմ։ Այսպիսի կարծիք հայտնեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։