Միայն մի քանի օր անց Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ոչ թե կոնկրետ Կարեն Մկրտչյանից, այլ ընդհանրացած ասել էր, որ ներողություն է խնդրում քաղաքացիներից։
Թե ո՞ր քաղաքացու տոնն է այս տարի նշելու իշխանությունը, հարցի պատասխանը դեռ պարզ չէ. գուցե այն քաղաքացիների, որոնք հետպատերազմական իրողություններում ապրում են թշնամու նշանառության տա՞կ, կամ ոսկեպարցիների, որոնց համոզում են, թե իրենց հայրենիքը չեն հանձնում, դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՞, «Եռաբլուր»-ում «ժողովրդավարության» շահառու որդեկորույս ծնողների՞, որոնց կարմիր բերետավորները քարշ էին տալիս, Կասկադում ԱԺ նախագահի թքին արժանացած հայրենադարձ Կարեն Մկրտչյանի՞, թե՞ ընդամենն օրեր առաջ ոստիկանական մեքենայից դուրս բերված ու դիմակավորված անձանց կողմից խոշտանգված՝ 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի ու ՀՀ այլ քաղաքացիների, որոնք ամենևին չեն հավատում երջանիկ անհատի, հզոր պետության և հոգատար հանրության մասին իշխանական միֆին:
«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն». ընտրությունների ժամանակ ՔՊ-ն այս իդիլիան էր հրամցնում հանրությանը, ավելին՝ քաղաքացուն արժևորելու համար ՔՊ առաջնորդն ու իր հետևորդները ստեղծեցին նոր օր՝ «Քաղաքացու օրը»: Սակայն սա չխանգարեց, որ այս կուսակցության վառ ներկայացուցիչները պարբերաբար հանդես գան հակաքաղաքացիական կերպարով:
Այնուհետև անվտանգության աշխատակիցները Կարեինին պահել են մինչև ժամանի ոստիկանությունը, նրան բերել են ոստիկանություն և անձը ճշտելուց հետո բաց թողեցին…»: