«Երբ դու հայրենիքի կոնցեպտը, պատմական հիշողության կոնցեպտը, հավատքի կոնցեպտը հանում ես Սահմանադրությունից, դու այն դարձնում ես օֆիսի կանոնակարգ, իսկ այդ պարագայում օֆիսը կարող են գնել, կարող են լուծարել, կարող են փակել՝ շատ բաներ կարող են լինել օֆիսի հետ, և այո՛, Սահմանադրության փոփոխությունն էլ է միտված «արևմտյան Ադրբեջանի» ձևավորմանը»։
Փաշինյանի թիմը «ցնցումների մեջ է», քանի որ հասկանում է՝ կարող է պարտվել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Իշխանության ներկայացուցիչները փորձում են ցույց տալ, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, ամեն ինչ որոշված է, բայց իրականում ոչինչ որոշված չէ. եթե որոշված լիներ, նրանք «այսպիսի ցնցումների մեջ չէին լինի»։
ԹՐԻՓՓ-ը գեղեցիկ փաթեթավորմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի պայմանների կատարում է ԱՄՆ բարձր հովանու ներքո, այն իրենից ներկայացնում է միջանցք՝ ինչքան էլ ՀՀ իշխանությունները հեքիաթներ պատմեն։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի համոզմունք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման մասին։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն է: