Բաժիններ՝

Նշվել է զարկերակային ճնշումն իջեցնող ըմպելիք

Լոլիկի հյութը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակը սրտային հիվանդությունների ռիսկի տակ գտնվող մարդկանց մոտ: Նման եզրակացության են եկել Տոկիոյի բժշկական համալսարանի ճապոնացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Food Science and Nutrition ամսագրում:

Փորձագետներն ընտրել են 481 կամավորի. տարվա ընթացքում նրանք օգտագործել են անսահմանափակ քանակությամբ անալի լոլիկի հյութ: Յուրաքանչյուր մասնակից օրագիր է պահել՝ արձանագրելով առողջական վիճակի ցանկացած փոփոխություն:

Փորձի ավարտին գիտնականները համեմատել են փորձի բոլոր մասնակիցների ցուցանիշները և եզրակացրել, որ նախհիպերտոնիկ կամ հիպերտոնիկ զարկերակային ճնշում ունեցող մասնակիցների մեծամասնության մոտ զարկերակային ճնշման միջինում երեք տոկոսով անկում է գրանցվել:

Աշխատության հեղինակները նախազգուշացրել են, որ աղի տոմատի հյութը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ նատրիումի բարձր պարունակության պատճառով, և խորհուրդ են տվել ըմպելիքն օգտագործել առանց հավելումների:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս