Ինչպես են խոլեստերինի բյուրեղները հայտնվում մարմնում

Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականներն առաջին անգամ իրական ժամանակում ֆիքսել են խոլեստերինի բյուրեղների առաջացումը մարդու օրգանիզմը նմանակող պայմաններում: Բացահայտումը կարող է օգնել մշակել սրտի հիվանդությունների և լեղապարկի քարերի բուժման թերապիա: Ըստ shantnews-ի՝ հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ​​ամսագրում:

Խոլեստերինի բյուրեղները կարող են կուտակվել արյան անոթներում կամ լեղապարկում՝ առաջացնելով խցանումներ, ցավ և լուրջ հիվանդություններ: Մինչ այժմ, սակայն, քիչ բան էր հայտնի այն մասին, թե ինչպես է խոլեստերինը ստանում բյուրեղային ձև:

Գիտնականները հատուկ լուծիչ են օգտագործել, որը ընդօրինակում է մարմնի բնական միջավայրը՝ ֆիզիոլոգիապես նշանակալի կառուցվածքով խոլեստերինի բյուրեղներ ստեղծելու համար: Սա հնարավորություն է տվել իրական ժամանակում դիտարկել բյուրեղների առաջացումը:

Հետազոտողները պարզել են, որ խոլեստերինի բյուրեղները աճում են շերտերով, որոնք փոխազդում են միմյանց հետ՝ դանդաղեցնելով աճը որոշակի հատվածներում: Սա հակադրվում է այլ համակարգերի հետ, որտեղ աճը տեղի է ունենում անարգել:

Կարդացեք նաև

Ստացված տվյալները նոր հնարավորություններ են բացում թերապևտիկ միջոցների մշակման համար, որոնք կարող են ընտրողաբար փոխազդել բյուրեղային մակերեսների հետ՝ դանդաղեցնելով դրանց աճը: Սա կարող է օգնել պայքարել խոլեստերինի կուտակման հետևանքով առաջացած հիվանդությունների դեմ։

 

Տեսանյութեր

Լրահոս