Երբ Աննա Հակոբյանը 2018 թվականին, 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ և պատերազմի օրերին իրականացրած նախաձեռնություններից հետո վերջերս հայտարարեց հերթական արշավ-նախաձեռնության մասին, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, ենթադրում էինք, որ եթե Արծրուն Հովհաննիսյանը կանգնած չէ այս գաղափարի հիմքում, ապա ինչ-որ պահի և ինչ-որ կերպ առնչություն ունենալու է Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» արշավին: Չսխալվեցինք: Նոյեմբերի 30-ին ֆեյսբուքյան իր էջում Արծրուն Հովհաննիսյանը հետևյալ գրառումը կատարեց.
Մասնագետների կարծիքով, 44-օրյա պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր: Այսինքն, դրանից հետո արդեն պարզ էր ելքը:
Հայաստանի շուրջ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակն է՛լ ավելի է թանձրանում նախօրեին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ադրբեջանա-իրանական սահմանին հանդիպումից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանմամբ և դրանից բխող հնարավոր մերձավորարևելյան զարգացումներով։
Հունիսի 20-ին 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը հրապարակային ելույթ ընթերցեց, որի վրա,թերևս,երկար աշխատել էր, գուցե՝ ինչ-ինչ մարդկանց խորհրդատվական աջակցությամբ: