Ադրբեջանը շարունակում է հետագա սադրանքների համար հող նախապատրաստել՝ պնդելով, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, ինչը ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հերքել է, այսօր ևս: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ հրահանգել է՝ «միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքները, որոնց միջոցով փորձ կարվի արհեստականորեն լարվածություն ստեղծել տարածաշրջանում»: