«Եթե մի բանն արվում է հանուն հայության, ապա այն հանուն Շիրակի, Արցախի, Տավուշի, լոսանջելեսահայի է, ուստի այն վերաբերում է նաև արցախահայությանը։ Տեղահանված արցախահայերը տեսել են Արցախի կորուստը, մեծ ակտիվությամբ այս շարժմանը մասնակցում են, չեն ուզում Հայաստանն էլ կորցնեն, բայց կուզեի, որ ավելի ակտիվ լինեին։
«Գնացել եմ իմ վարորդական իրավունքը փոխելու, ինձ ասում են՝ Հադրութում ես հաշվառված, պետք է հանվի։ Հարցնում եմ, ինչո՞ւ պետք է հանվի, ձեր տված վկայականն է, Արցախում վարորդական իրավունք չեն տվել, իմ վարորդական իրավունքի վրա գրված է՝ ՀՀ ոստիկանություն։ Տեսեք՝ ինձ ինչ է ասում աշխատակիցը, ով փոխգնդապետ էր, ասում է՝ վաղն էլ կարող է մի ադրբեջանցի գա ու ինձանից վարորդական իրավունք պահանջի, ես չդիմացա ու պատասխանեցի՝ դե ուրեմն՝ Կառավարությունում նստած բոլոր պաշտոնյաները Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասաց Լևոն Հայրյանը։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց, պահանջելով, որպեսզի ՀՀ իշխանությունն ապահովի իրենց՝ Հադրութ վերադարձը, և դա անի՝ Արցախի անկախությունը ճանաչելով:
«Մեզ ասում են՝ իբր թե տներով պետք է ապահովեն Արցախում, բայց հիմա նայելով մեր ղեկավարների այս քաղաքականությունը՝ արդյո՞ք Արցախը հայկական է մնալու, որ մեզ էլ տուն տան Արցախում։ Հադրութի ու Շուշիի տեղահանվածներին այդպես են ասել, որ Արցախում կապահովեն բնակարններով։ Մենք էլ իրենց առաջին օրվանից հայտարարել ենք, որ եթե Արցախը չպահպանեց իր հայկականությունը, մենք մի րոպե այնտեղ ապրողը չենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Հայրյանը։