Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում. Աշոտյան

168.am-ն այսօր Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից հետո՝  ավանդական հարցուպատասխանի ժամանակ,  ՀՀԿ փոխնախագահին  խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի լոնդոնյան այցին։ Հատկապես ուշադրություն հրավիրեցինք գագաթնաժողովին ընդառաջ՝ խաղաղության համաձայնագրի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի լռությանն ու Իլհամ Ալիևի բութ մատով գոհունակ ժեստի վրա։

«Միշտ նման հանդիպումներից պետք է փաստաթղթեր կարդալ, մանրամասն իմանալ, ապա գնահատել,- ի պատասխան՝ արձագանքեց Արմեն Աշոտյանը, այդուհանդերձ հավելելով,- Վատ է, որ Փաշինյանն Ալիևին  հասցրել է այն մարզավիճակի, որ նա տարբեր մատներ է բարձրացնում ՀՀ մասին հարցերին ի պատասխան, բայց բովանդակային առումով դեռ վաղ է խոսել»։

Հաջորդ հարցով քաղաքական գործչից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ ունենալու հանգամանքին։

«Շատ բարդ հարց է, որովհետև ինքնիշխանության մասին թմբկահարող ղեկավարությունը պարզապես իրավունք չունի ոչ մի ոլորտում, անգամ ազգային բալետի ոլորտում դրսից բերել խորհրդատուներ։ Հուսով եմ, ԱՄՆ ներկայացուցիչը Թուրքայի ներկայացուցչի տեղը չի գալիս»,- պատասխանեց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս