«Իրանը հարևաններից ակնկալում է պրագմատիզմ և այն գիտակցումը, որ իր կայունության խաթարումը շղթայական անկայունություն է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Պատմությունը չի մոռանում նրանց, ովքեր վճռորոշ պահին ընտրություն չեն կատարել»,- ասաց Մուազինը։
Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից ժամեր անց՝ շաբաթ առավոտյան, Իսրայելն ու ԱՄՆ-ը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ու թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկից հետո հայտարարեց, թե պատերազմը կարող է տևել շուրջ չորս շաբաթ, սակայն իրանական կողմի հակադարձումներից պարզ դարձավ՝ ռեգիոնը մտնում է երկարատև տուրբուլենտության գոտի։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ այս այցն Իրան, այնուամենայնիվ, չի կարող դիտարկվել միայն երկկողմ ռազմական համագործակցության պրիզմայով, քանի որ այն տեղի է ունենում երկու երկրների համար աշխարհաքաղաքական առանցքային զարգացումների ու փոփոխությունների փուլում, երբ Հարավային Կովկասում, հատկապես այս փուլում, կա ուժային կենտրոնների մրցակցության, տրանսպորտային միջանցքների շուրջ պայքար և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետություն ձևավորելու փորձեր։
Մինչ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թմբուկ խփել, համերգով հանդես գալ և ֆլեշ-մոբեր կազմակերպել, իսկ ՀՀ ԱԳ նախարարը եվրոպական մայրաքաղաքներում խոսում է ՀՀ արևմտյան ինտեգրացիայի ու այդ որոշման անշրջելիության մասին, Հայաստանի շուրջ ռեգիոնալ իրավիճակը «եռում» է։
«Համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով»,-ռուսական ԶԼՄ-ներին այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ռուս դիվանագետը հայտարարել է, թե տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները, ուստի որպես արդյունավետ հարթակ՝ նա նշել է «3+3»-ը։ Այս ֆոնին նա մտահոգիչ է որակել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասելով, թե դա մտահոգություն է առաջացնում։
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի քննարկումների ծիրում, ինչպես ավելի վաղ նշել էին փորձագետներն ու լրատվամիջոցները, լինելու են տարածաշրջանային ու երկկողմ օրակարգերը, հացահատիկի գործարքը, որից ՌԴ-ն դուրս եկավ հուլիսի 17-ին՝ առաջ քաշելով մի քանի նախապայմաններ: Այս հանդիպման ընթացքում հայկական կողմի ուշադրության կենտրոնում է, մասնավորապես, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին հնարավոր անդրադարձը:
Հիշելով իրանական ասացվածքը, թե «բարեկամը, որը չի կարող քեզ օգուտ տալ, և թշնամին, որը չի կարող քեզ վնասել, միևնույն արժեքն ունեն՝ արժեքից զուրկ են», Էբրահիմ Մոթաղին ուղերձ հղեց. «Մենք պետք է օգտվենք այս բարեկամությունից՝ զարգացնելու երկու պետությունների միջև հարաբերությունները»: