Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները երեկ դասադուլ էին անում: Ըստ ուսանողների, բուհի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն արգելել է իրենց դասախոս Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրվել է ժամանակակից հայ գրող Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա: Նրանք կարծում էին, որ արգելքը տեղին չէ։
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի է ունենում կառավարման խորհրդի կազմի փոփոխություն, և նոր կազմի հաստատումից հետո սահմանված կարգով կհայտարարվի ռեկտորի մրցույթ»,- տեղեկությունը 168.am-ին փոխանցեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: