Բաժիններ՝

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտոր կընտրեն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել 65 տարին չլրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն՝ գիտական աստիճան,
առնվազն 5 (հինգ) տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումն ու փաստաթղթերն ընդունվում են մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը (ներառյալ), ժամը 10։00-13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ Ինստիտուտի Խորհրդի քարտուղարի կողմից:

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 20-ին, ժամը 10:00-ին:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, տևական ժամանակ է՝ ռեկտոր չունի: Նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է: Նա նաև կենսաթոշակային տարիքի է:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ավելի վաղ 168.am-ին հայտնել էին, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի է ունենում կառավարման խորհրդի կազմի փոփոխություն, և նոր կազմի հաստատումից հետո սահմանված կարգով կհայտարարվի ռեկտորի մրցույթ: Ինստիտուտը նաև խորհրդի նախագահ չուներ, քանի որ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը հրաժարվել է այդ պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս