«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց Երևանի հիմնախնդիրների մասին Gallup-ի նոր՝ «Ասեք, չասեք…» խորագրով հարցման արդյունքները։ Ասուլիսին ներկա էր նաև հանրային գործիչ Արթուր Չախոյանը, որն առավել հայտնի է քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների այս ու այն թերացումները բացահայտելով և քաղաքային բյուջեի գումարների մսխման, վատնման մասին տարբեր արձանագրումներով։