Շատերը երկար ժամանակ կարծում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանու ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսանք, որ դա այն հովանավորչությունը չէ, ինչպես շատերը պատկերացնում էին, տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին․ այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիզախություն է համարել այն, որ Հայաստանը գտել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղիները՝ հիշեցնելով 2022 թվականի պրահյան և 2025 թվականի վաշինգտոնյան հանդիպումները և ընդունված փաստաթղթերը: