2020թ․ պատերազմի ժամանակ տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին․ Մակրոն
«Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիզախություն է համարել այն, որ Հայաստանը գտել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղիները՝ հիշեցնելով 2022 թվականի պրահյան և 2025 թվականի վաշինգտոնյան հանդիպումները և ընդունված փաստաթղթերը:
Այնուհետ Ֆրանսիայի ղեկավարը Հայաստանին առնչվող պահերն առավել ընդգրկուն է դիտարկել՝ որպես Հարավային Կովկասի պահ:
«Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես ավար, մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև: Եվ Հարավային Կովկասում հնարավորություններ կան՝ լինելու խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը»,- ասել է Մակրոնը՝ շարունակելով, որ սա ընթադրում է սահմանների բացում, մասնավորապես, հայ-թուրքական:
Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը հարկ է համարել շեշտել, որ երկար ժամանակ շատերը մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավոր թևի ներքո:
«2020 թվականի պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորչությունը չէ, որ շատերը պատկերացնում էին: Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին, հասկացանք, որ այդ երազանքներն իրականություն չեն: Բոլորը կարծես սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավոր, որովհետև Հարավային Կովկասը կարծես միշտ պետք է պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից»,- ընդգծել է Մակրոնը՝ հավելելով, որ Հայաստանի ընտրած խաղաղության ճանապարհն իրատեսական է, և, որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր:
Մանրամասները՝ տեսանյութում



