Համոզված եմ, որ Հայաստանն ունի եվրոպական ճակատագիր. Մակրոն

«Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիզախություն է համարել այն, որ Հայաստանը գտել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղիները՝ հիշեցնելով 2022 թվականի պրահյան և 2025 թվականի վաշինգտոնյան հանդիպումները և ընդունված փաստաթղթերը:

Այնուհետ Ֆրանսիայի ղեկավարը Հայաստանին առնչվող պահերն առավել ընդգրկուն է դիտարկել՝ որպես Հարավային Կովկասի պահ:

«Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես ավար, մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև: Եվ Հարավային Կովկասում հնարավորություններ կան՝ լինելու խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը»,- ասել է Մակրոնը՝ շարունակելով, որ սա ընթադրում է սահմանների բացում, մասնավորապես, հայ-թուրքական:

Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը հարկ է համարել շեշտել, որ երկար ժամանակ շատերը մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավոր թևի ներքո:

Կարդացեք նաև

«2020 թվականի պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորչությունը չէ, որ շատերը պատկերացնում էին:

Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին, հասկացանք, որ այդ երազանքներն իրականություն չեն: Բոլորը կարծես սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավոր, որովհետև Հարավային Կովկասը կարծես միշտ պետք է պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից»,- ընդգծել է Մակրոնը՝ հավելելով, որ Հայաստանի ընտրած խաղաղության ճանապարհն իրատեսական է, և,  որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031