Երեկ 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, լինելով պատվիրակության ղեկավար, հեռացել էր Սոչիում ընթացող Համաշխարհային երիտասարդության փառատոնից՝ անտեր թողնելով 250 հոգանոց հայկական պատվիրակությանը: Ընդ որում, չէր տրվել ոչ մի բացատրություն, և նույնիսկ իրենց իսկ կողմից նշանակված, պատվիրակության ղեկավարի պարտականությունները Սոչիում կատարող Հայաստանի պետական Պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանն է Արթուր Մարտիրոսյանի գլխավորած ԿԳՄՍ պատվիրակության՝ Սոչիից հեռանալուց հետո նոր իմացել այդ մասին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այն քիչ պաշտոնյաներից է, ով, տևական ժամանակ է՝ զբաղեցնում է իր պաշտոնը. ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել 2020թ. փետրվարին ու պաշտոնավարում է մինչ այժմ: