Ռուս փորձագետը ուշագրավ է համարում նաև այն, որ Ադրբեջանը չընդունեց Երևանի առաջարկը՝ համաձայնագիրը ստորագրել արդեն իսկ համաձայնեցված հարցերի շրջանակում։ «Այս մերժումը Բաքվի կողմից նշանակում էր, որ Բաքվի բոլոր պահանջները կատարված չեն, և Բաքուն այլ ակնկալիքներ ունի։ Չի բացառվում նաև այն, որ Ադրբեջանը չի ցանկանում համաձայնագիր ստորագրել ԱՄՆ միջնորդությամբ։ Հարցերն իսկապես շատ են, որոնք վերաբերում են թե ռեգիոնին, թե աշխարհաքաղաքականությանը, և թե կողմերի դիրքորոշումներին»,- ընդգծեց նա։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով հարավկովկասյան զարգացումներին։ ՌԴ փոխարտգործնախարարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև անցած շաբաթ Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումը։ Նրա որակմամբ, այդ բանակցությունները համահունչ են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին։
Արդեն ավելի քան երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով Հայաստանը դարձնում է խղճուկ, խաղաղություն մուրացող, բայց փոխարենը հարվածներ ստացող, հարվածներ ստացող, բայց դրանց չպատասխանելուց հետո ավելի ստորացող պետություն։ Հայաստանը՝ որպես պետություն, գրեթե անդառնալիորեն զրկվել է արժանապատվությունից, և այդ ընթացքը շարունակվում է։
Շուրջ մեկ շաբաթ առաջ դիվանագետ, 1993-1997թթ. ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական, հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ջատագով Ժիրայր Լիպարիտյանը, 168.am-ի տեղեկություններով, եղել է Հայաստանում: Այցը չի հանրայնացվել, սակայն մենք տեղեկացանք, որ նա հանդիպումներ է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի, քաղաքական այլ դեմքերի հետ:
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանում է «մահ կամ իշխանություն» պայմանական սկզբունքով, որի դեպքում, առանց իր իշխանության, ներկայիս պաշտոնյաները կարող են ունենալ փոխաբերական իմաստով մահվան հեռանկար։ Այս սկզբունքի ողբերգական առանձնահատկությունն այն է, որ մահը, այսպես թե այնպես, անխուսափելի է․ նրա իշխանության պահպանման յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում պետության մահը, որը ոչ իրեն, ոչ էլ սեփական ճակատագրով մտահոգված պաշտոնյաներին, բնականաբար, չի հուզում։
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը վարչապետի հեռացումն է, և նրան պետք է փոխարինի մի նոր մարդ՝ հուսալով, որ նա կարող մարդ կլինի: Բայց նույնիսկ ամենակարող մարդը չի կարող կարճ ժամանակում Հայաստանը դարձնել դրախտ, որովհետև Փաշինյանը մեր ազգը այնքան խորը փոս է գցել, որ շատ դժվար է այդ փոսից դուրս գալը, բայց այդ նոր մարդը առնվազն երկու դրական քայլ կարող է անել՝ մեկը, որ կփորձի ինչ-որ չափով բարելավել մեր իրավիճակը, և երկրորդը՝ չի թողնի, որ ամեն օր արթնանանք ու տեսնենք, որ մեր երկիրը կանգնում է նոր փորձանքի առաջ»։
Ջ. Էվանսն իր խոսքը սկսեց պատմական ակնարկով, վկայություններով, թե երբ են հայերը հայտնվել Արցախում, ապա հիշեցրեց նաև Ստալինի դերակատարության մասին՝ նշելով, որ Արցախը պատմականորեն առանձնահատուկ վայր է եղել, և պատմությունը ևս դա է ցույց տալիս:
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն Արցախի հիմնահարցի կարգավորման համատեքստում ներկայացրեց մի քանի վտանգավոր դրույթ, շեշտելով, որ այսօր դրանց դեմ պետք է պայքարել.