Հոկտեմբերի 21-ին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի շրջանակներում «կալանք տվող» դատավոր Դավիթ Արղամանյանը կալանավորեց դատավորի՝ 22-ամյա օգնական երիտասարդ աղջկան՝ Թ.Պ.-ին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։- Գ. Ս.), հայեցողական պաշտոն զբաղեցնող մեկին, որը միայն Դավիթ Արղամանյանի, գործը հսկող դատախազի և կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչի վառ երևակայության պարագայում կարող էր աջակցել դատավորի լիազորությունների վերազանցմանը:
168.am-ը տեղեկացրել էր, որ օրերս աշխատանքից ազատվել էր Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը: Մամուլում լուրեր էին տարածվել, որ Մհեր Վարդանյանի հրաժարականը կապված էր հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով […]
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռազմիկ Մարիկյանի, երեկ` ուշ երեկոյան, հեռացել էր առանձին սենյակ՝ մինչդատական վարույթի նկատմամբ օրինականությունը քննող կամ, ինչպես ընդունված է ասել, կալանք տվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:
Էրիկ Ալեքսանյանի պաշտպանական թիմի անդամ Գայանե Պապոյանի տեղեկացմամբ՝ այսօր առավոտից տեղի է ունենում փաստաբանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննությունը: Դատավորն է Արշակ Մաթևոսյանը:
Այսօր լրագրող, քաղաքական վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցվել «Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկի՝ Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ»։