Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Շուրջ 10 օր առաջ 168.am-ն անդրադարձել էր Սահմանադրական դատարանի (ՍԴ)՝ հունիսի 11-ի որոշմանը, ըստ որի՝ հնարավոր է՝ «Մարտի 1»-ի գործով վարույթը վերսկսվի: Գրել էինք, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը սինխրոն մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «Քոչարյանը կդատվի» նախընտրական շոուին:
Փետրվարի 28-ին Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը չընտրեց Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու ընտրված Երևանի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին: Ավելի ճիշտ՝ ոչ թե չընտրեց, այլ՝ չներկայացավ քվեարկությանը, իսկ դա նույն բանը չէ: Այսինքն՝ Դավիթ Բալայանին չընտրված կարելի է ասել մեծ վերապահումով, որովհետև ՔՊ-ն տապալել է ՍԴ դատավորի ընտրությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Դատավորների ընդհանուր ժողովն ընտրում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածուի: Իսկ ՍԴ-ում թափուր տեղ առաջացել էր Արայիկ Թունյանի՝ ԵԱՏՄ դատավոր դառնալուց հետո:
Այսօր տեղի է ունենում Դատավորների ընդհանուր ժողովը
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ Դատավորների ընդհանուր ժողովից երկու օր առաջ Դատական դեպարտամենտը դատավորներին ծանուցում էր ուղարկել առ այն, որ նախապես հայտարարված Աջափնյակ նստավայրի փոխարեն՝ Ժողովը կանցկացվի Կառավարության նիստերի մեծ դահլիճում:
Սա ԲԴԽ-ի ամենևին էլ առաջին փորձը չէ Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրելու: Հուլիսի 3-ից հետո, երբ օրենքի կոպտագույն խախտումներով դադարեցվեցին Վճռաբեկ դատարանի 3 դատավորների լիազորությունները, սա Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կազմը համալրելու կարծես թե 4-րդ փորձն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ դադարեցվել էին նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները:
Երեկ 168.am-ը հանդես էր եկել մի հրապարակմամբ, որում մանրամասներ էր ներկայացրել Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) հաղթական մուտքից կարճ ժամանակ անց տեղի ունեցած սկանդալի մասին: