«Հիմա փորձում են ինչ-որ օդ նախագծի շուրջ կառուցված իրենց գաղափարները տարածել։ Առհասարակ մեր ապագան անորոշ է, որովհետև գործընթացները երկրում ամեն ինչ քանդում են ու տեղը որևէ բան չեն ստեղծում։ Ուզում են ստեղծել անկիրթ հասարակություն, քանի որ որքան անգրագետ է հասարակությունը, այնքան հեշտ է նրան մանիպուլացնելը»։
«Այսօր մեր աչքերի առաջ կատարվում է մի ամբողջ բուհ-ի սարսափելի ջարդ, որն ունի 90-ամյա փառապանծ պատմություն, և պատահական մարդիկ որոշել են բուհ-ը ոչնչացնել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի՝ աշխատանքից ազատված ամբիոնի՝ արդեն 11 տարվա նախկին վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանը՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին համեմատելով տխրահռչակ Հերոստրատի հետ:
Երբ մայիսի 10-ին Սրբազան շարժումը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ անցնում էր բուհ-երով և կոչ անում ուսանողներին միանալ իրենց,Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը հրահանգել էին փակել համալսարանի դռները, որպեսզի ուսանողները դուրս չգային համալսարանից։
Հունիսի 1-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել ընդհանուր ժողովի նիստ՝ ուսխորհրդի նախագահի թեկնածությունը հաստատելու նպատակով: Ժողովը ձևավորվում է 25 ուսանողին՝ 1 պատվիրակ սկզբունքով, այսինքն՝ պետք է ընտրվեր մոտ 180 պատվիրակ, և ուսխորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր առնվազն 90 պատվիրակի ներկայություն։ «Չնայած նրան, որ այսօր ներկա է եղել ընդամենը […]
Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նշանակմանը դեմ էին և՛ որոշ ուսանողներ, և՛ դասախոսներ:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում երեք ամիս անց ձևավորվեց հոգաբարձուների խորհուրդ:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում երեք ամիս է՝ չի ձևավորվում հոգաբարձուների խորհուրդ: Այս ընթացքում, սակայն, բուհում աշխատանքից ազատվել է դեկանը, իսկ ամբիոնի վարիչներից մեկին նկատողություն է տրվել:
«Տարբեր անհիմն հիմնավորումներով ձգձգում են, որ 3 հոգանոց իրենց ցանկալի խորհուրդ ձևավորեն: Եթե 2 ամսվա ընթացքում հիմնական խորհուրդը չի ձևավորվում, Արդարադատության նախարարի հրամանով ձևավորվում է 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդ»,- մեզ հետ զրուցյում ասաց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը հունվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հունվարի 11-ին ԲՊՀ գիտական խորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամներին:
ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները:
Հունվարի 11-ին տեղի է ունեցել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ում ավարտվեց ռեկտորի ընտրությունը: Գործող ռեկոտր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12:8 հարաբերակցությամբ։ Այս մասին 168.am-ին հայտնեցին համալսարանից:
«Խոստացել են պատասխանել մեկ ամսվա ընթացքում կամ մի փոքր ավելի շուտ, սպասում ենք: Մինչ այդ դասերն ընթանում են սովորականի նման, հիմա հեռակա համակարգում սովորող ուսանողներն են դասերի, իսկ առկա ուսուցման համակարգում սովորողների մոտ քննական շրջան է»,- 168.am-ին հայտնեցին Բրյուսովի համալսարանից:
Հոկտեմբերի 21-ին, ՀՀ փոխվարչապետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է համալսարանի պատվիրակության հետ, որի կազմում եղել են ռեկտոր Կարինե Հարությունյանը, ռեկտորի գլխավոր խորհրդական Գ. Թամրազյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ց. Ակոպյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Կ. Բոզոյանը, Ուսանողական խորհրդի անդամ Է. Զատիկյանը:
Հոկտեմբերի 12-ին տեղեկություն տարածվեց, որ նախատեսվում է Բրյուսովի անվան համալսարանը միավորել Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:
ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Վ.Բրյուսովի պետական համալսարանի ֆակուլտետի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:
168.am-ը ներկայացնում է պետական համալսարաններն ու թափուր տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների: Ընտրել ենք այն մասնագիտությունները, որտեղ թափուր տեղերը շատ են: Խոսքը առկա և ոչ հեռակա թափուր տեղերի մասին է: