Բաժիններ՝

Ակնհայտ ժամանակի ձգձման գործընթաց է. ցանկանում են բուհը լուծարման տանել. «Բրյուսով»-ի ռեկտորի պարտականությունները կատարող

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի հիմնադրի կողմից բուհի կանոնադրությամբ նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ ռեկտորի լիազորությունները կիրականացնի բուհի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների դեպքում՝ բուհում առավել երկար ստաժ ունեցողը: Փոփոխության արդյունքում բուհը կշարունակի բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի և մնացած այլ վճարումների կատարումը` նախորդ տարվա հաստատված բյուջեի համամասնություններով՝ հաշվի առնելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում հոգաբարձուների խորհրդի ձևավորման ուղղությամբ: Բուհի հոգաբարձուների խորհրդի ձևավորման ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմից թեկնածուների առաջադրման և ընտրության ընթացքում կատարված ընթացակարգային խախտումների առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բողոք, որն ուսումնասիրման փուլում է:

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության հայտարարությանը՝ նշեց, որ այպիսով կկարողանան գոնե աշխատավարձ փոխանցել:

Կարդացեք նաև

«Սակայն, կրկին հոգաբարձուների խորհուրդը  չի հաստատվում նախարարության կողմից, ինչը լուրջ վտանգ է ենթադրում, ցանկանում են բուհը լուծարման տանել: Այնպես որ, հարցը մասնակի է լուծվել: Ոչ մի կեղծիք, որևէ խախտում չի եղել: Եթե անգամ կեղծիք է եղել, ապա ինչո՞ւ արագ չեն արձագանքում, որպեսզի երկու ամսվա ժամկետը չխախտվի: Ինչքա՞ն ժամանակ էր իրենց պետք, որ դա բացահայտվեր: Ակնհայտ ժամանակի ձգձգման գործընթաց է»,- ասաց Ցոլակ Ակոպյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները:

Ավելի վաղ, մեր դիտարկմանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանել է, որ խորհրդի նիստին մասնակցել է ոչ խորհրդի անդամ հանդիսացող ուսանող։ Նման բան եղե՞լ է, Ակոպյանը պատասխանել էր, որ նման բան չկա և չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս