Բաժիններ՝

«Կոլապսի մեջ ենք այս պահին». Ցոլակ Ակոպյան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում երեք ամիս է՝ չի ձևավորվում հոգաբարձուների խորհուրդ: Այս ընթացքում, սակայն, բուհում աշխատանքից ազատվել է դեկանը, իսկ ամբիոնների վարիչներ նկատողություն են ստացել:

Նշենք, որ աշխատանքից ազատվելը կապ չունի հոգաբարձուների խորհրդի հետ: Նա ազատվել է կարգապահական տույժով, որի հիմքը եղել է աշխատանքից ազատման նկատողությունը:

«Դառնալով պրոռեկտոր՝ բոլոր ամբիոններից ուզեցի ֆակուլտետների արձանագրությունները, մի ամբիոնի վարիչ նկատողություն ստացավ, որովհետև մարդիկ կային, Հայաստանում չէին եղել, հետևաբար նաև նիստին էին մասնակցել, անունները գրված էր, իբր եղել են: Դասախոսները բողոք գրեցին, որ չեն եղել, և կա արձանագրության մեջ, իսկ դեկաններից մեկն առանց քվորում երկու նիստ էր արել ու կարևոր որոշում ընդունել, ինքն էլ աշխատանքից ազատվեց 3-րդ նկատողության համար,-168.am-ի հետ զրույցում հայտնեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը:

Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհուրդ ձևավորելուն, Ցոլակ Ակոպյանն ասաց, որ դեռևս նորություն չկա:

Կարդացեք նաև

«Ծանուցումից հետո երկու ամսվա ժամկետն արդեն լրացել է, դատարան ենք դիմում, քանի որ երկու ամիս առանց պատճառի ԿԳՄՍՆ-ից չհաստատեցին հոգաբարձուների խորհուրդը: Ենթադրում ենք՝ 3 հոգանոց խորհուրդ կձևավորեն, բայց այս պահին որևէ նորություն չկա:

Վիճարկում ենք նաև հոգաբարձուների խորհուրդը լուծարելը, որովհետև դա ևս ապօրինի է եղել: Հիմնադրամների մասին օրենքի համաձայն՝ եթե հոգաբարձուների խորհրդի անդամը դուրս է գալիս, դիմում պետք է գրի նախագահի անունով: 10 անդամից 3-ը դիմում է գրել Նիկոլ Փաշինյանի անունով, 7-ը՝ Ժաննա Անդրեասյանի: Կոլապսի մեջ ենք այս պահին»,- մանրամասնեց ռեկտորի պարտականությունները կատարողը:

 

Տեսանյութեր

Լրահոս