«Ազգն ու հանրույթը տարբեր բաներ են։ Հիմա ազգից դարձել ենք հանրույթ և չունենք քաղաքական էլիտա»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ, և հենց այս ընկալմամբ ժողովուրդը պետք է միասնական լինի և պահպանի իր հայրենիքը։
Արցախի ամբողջական հանձնմանը ու ադրբեջանական զինուժի հարձակման ու դրան հաջորդած վայրագությունների ֆոնին արդեն 3 օր Երևանում մեկնարկած հանրահավաքներն ու բողոքի ակցիաները լուրջ անհանգստություն են առաջացրել կառավարող ուժի ու դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մոտ:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, երեկ խորհրդարանի միջանցքում ներկայացնելով իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ ընդիդմության պատկերացումները, հայտարարել էր, որ «Երևանը փոխվելու է մեր բոլորիս՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»:
2022 թվականի տարեվերջից սկսած պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը սկսեցին արձանագրել դրական արդյունքներ. անցած տարվա ընթացքում կուտակային ֆոնդերի կրած կորուստների մեծ մասը, կարելի է ասել, վերականգնված է, ինչին նպաստող գործոն է հանդիսացել գնաճի տեմպերի նվազումը։
Այսօր հրապարակվեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման մեջ մեղադրվող՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի մասին դատարանի որոշումը: Գայանեն կալանավորվեց մեկ ամսով:
«Միլիոն տարբերակ կա։ Իսկ Փաշինյանի պատասխանատվությունը դրսևորվելու է մեկ ձևով՝ գծերով արև է տեսնելու՝ շատ երկար, կարծում եմ՝ ցմահ։ Ինչ վերաբերում է ընդդիմության պատասխանատվությանը, ապա այն արագ է վրա հասնում, որովհետև մեր ժողովուրդը շատ խելոք է ու տարբերում է թացը չորից։ Շատ հստակ հասկանում է, թե ով, երբ, ինչ է արել իշխանափոխության համար»,- ասաց Մամիջանյանը։