168.am-ի հետ զրույցում Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ տեսանյութն ադրբեջանական կողմն արել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մի մասն օկուպացրել էր և Հին Շենի գերեզմանոցի հատվածով իր համար այլընտրանքային ճանապարհ էր կառուցում։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ բավարար տվյալներ չունեն, թե Արցախից բռնի տեղահանվելուց հետո քանի արցախցի է գնացել Հայաստանից։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, նախկին զինվորական Արմեն Պետրոսյանն ասաց, որ ամբողջ անձնագրայինում մեկ պատուհան են տրամադրում արցախահայերին, ինչը նշանակում է, որ ամեն օր մի քանի հոգի արցախցի կարող է մոտենալ այդ պատուհանին։ Այս ամենի հետևանքով արցախահայերն օրերով ու շաբաթներով կանգնում են անձնագրայինների դիմաց՝ սպասելով իրենց հերթին։
«Մենք շատ զգոն պետք է լինենք, քանի որ իրադարձությունները կարող են ծավալվել։ Այսինքն՝ մարդիկ, որոնք մտածում էին՝ Արցախը տվեցինք, հանգիստ կապրենք, ուզում եմ այդ մարդկանց մտածողությունը փչացնեմ, քանի որ որևէ բան ավարտված չէ։ Չի բացառվում, որ մենք կտեսնենք Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ու ռազմական գործողություններ։ Հանգիստ ապրելու մասին մենք գոնե տեսանելի ապագայում պետք է մոռանանք»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Արցախցիները, տունուտեղը կորցնելուց ու բռնի տեղահանվելուց երկու ամիս անց էլ, օրվա սնունդ հայթայթելու խնդիր ունեն: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ, դա դեռ քիչ չէ, ամեն ամիս էլ տան վարձավճարումները կատարելու խնդրի առաջ են կանգնում: Արցախում ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով բռնի տեղահանված Էդուարդ Հովսեփյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ընտանիքը միայն հոկտեմբերին ամբողջությամբ ստացել է արցախցիների համար նախատեսված 100.000-ական դրամները: Նոյեմբերի համար նախատեսված 40+10 հազարական դրամները մինչև հիմա չեն կարողանում ստանալ, որպեսզի տան վարձը վճարեն:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Հայաստանին սպասվող «խաղաղության» մասին հայտարարություններին՝ Քրիստինե Վարդանյանը վստահ տեսակետ հայտնեց, որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն անգամ հիմա ինքնուրույն որոշումներ կայացնելու: Իսկ այդ «խաղաղության խաչմերուկ»-ի գործարկման դեպքում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանությունն ի վիճակի չի լինելու վերահսկել թշնամական երկու երկրների կողմից հետևողականորեն իրականացվող ծրագրերը՝ կանգնելով նոր նախապայմանների առջև:
Հայտնի է, որ այս ընթացքում տարբեր երկրներից արցախցիներին միլիոնավոր դոլարների օգնություններ են տրամադրվել՝ 11 մլն դոլար ԱՄՆ-ից, 10,4 մլն եվրո՝ Եվրահանձնաժողովի կողմից, 2,5 մլն՝ Կանադայից, 1,5 մլն ֆրանկ՝ Շվեյցարիայից, բազմաթիվ այլ երկրներից։ Հատուկ հաշիվ է բացվել՝ ներսի գործարարների ու բարերարների կողմից ֆինանսական օժանդակությունների համար։
168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ գյուղը կարող էր ընդունել մի քանի ընտանիքի, եթե բռնի տեղահանված արցախցիները ցանկանային, սակայն նրանք չեն ցանկացել, և դա հասկանալի է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ Արցախից բռնի տեղահանվող բնակիչների ընդունող կետերը Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում, բավականին ծանրաբեռնված են աշխատում։
«Մենք չենք ուզում, որ նույնը Հայաստանի հետ լինի, այստեղ բոլորը մեր հարազատներն են։ Մենք չենք ուզում նման բան լինի, բայց սպասվում է։ Արցախը Փաշինյանը տվեց ու դարպասները բացեց, եթե մենք միասնական լինեինք, մեզ չէին հաղթի, որովհետև մեր տղերքը կռիվ անող տղերք են, չեն փախել։ Հենց Մարտունիում ոչ մեկը դուրս չի եկել»,- ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված կինը։
168.am-ի հետ զրույցում Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանն ասաց, որ փորձում են այնպես անել, որ Արցախից բռնի տեղահանված հայությունը գլխին տանիք ունենա, գոնե ժամանակավոր, որպեսզի հասկանան, թե հետագայում ինչ կարող են անել։