
Լուրջ մտավախություն կա, որ գարնանը մեծ թվով արցախահայեր կարտագաղթեն Հայաստանից. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ բավարար տվյալներ չունեն, թե Արցախից բռնի տեղահանվելուց հետո քանի արցախցի է գնացել Հայաստանից։
«Շատ դժվար է գնահատել, դա միայն իշխանությունները կարող են ասել։
Ուղղակի ակնհայտ է, որ մեր սոցիալական կապերը հաշվի առնելով, մեր շրջապատից, մեր ստացած տեղեկությունների հիման վրա կարող ենք ասել, որ այդ թիվը բավականին մեծ է, և աճի միտումը շատ ակնհայտ է, հատկապես այս տիպի սոցիալական և բնակարանային ծրագրերի պարագայում։
Մենք լուրջ մտավախություն ունենք, որ գարնանն արտագաղթի ճանապարհն ընտրող մարդկանց թիվը կտրուկ աճելու է, եթե էական բարելավումներ չլինեն և մեր առաջարկները հաշվի չառնեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արտակ Բեգլարյանը։