Ի տարբերություն ՀԷՑ-ի, ատոմակայանը, բարձրավոլտ ցանցերը՝ ԲՑ-երը, միշտ պետական են եղել, եղել են կառավարության կառավարման տակ, ու տեսնում ենք, թե մինչև հիմա ինչպես են կառավարել։
Առաջիկայում շատ ավելի վատ պատկերի պետք է պատրաստ լինել՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի է ունենում Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկի՝ Սամվել Կարապետյանի բիզնեսի ու սեփականության հետ։ Հընթացս օրենքները փոխելով՝ ներդրողից փորձում են խլել իր սեփականությունը։ Նույնիսկ ձևականությունները չեն պահպանում, արհամարհած ունեն օրենքն ու սահմանադրական իրավունքը։
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, և այն վերաբերմունքը, որ ունեն միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունները, խոսում է այն մասին, որ մենք շատ միամիտ պետություն ենք եղել 30 տարի շարունակ, երբ հավատացել ենք այդ միջազգային կառույցներին: Մեկ էլ՝ հոպ, տեսանք, որ իրենք բունկերում պատրաստում էին մի ստահակի, որին հետո պետք է Հայաստանում բերեին իշխանության, և որը պետք է այդ բոլոր միջազգային չափանիշները ոչնչացներ՝ հանուն գերտերությունների, այլ պետությունների շահերի»։
«Վեհարանի դեմ այս ծրագրված օպերացիան այդ իշխանությունը չտալու, չզիջելու իր ճանապարհային քարտեզի կետերից ընդամենը մեկն է: Վեհարանի դեմ այս ծրագրվող արշավը երկրում հոգևոր քաոս ստեղծելու խնդիր է լուծում: Նիկոլը քացով օվերտոնի պատուհաններ է, որ բացում է, մենք ընդամենը հետահայաց արձագանքում ենք»:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի առաջատար քրիստոնյա հոգևորականների միջև առճակատումը, կարծես, խորանում է՝ բևեռացնելով խորապես կրոնականացված Հարավային Կովկասի 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը»,- այսպես է վերջին շաբաթների ընթացքում ՀՀ-ում ծավալվող ներքին լարվածությունը բնութագրում Քաթարում գործող արաբական Al Jazeera միջազգային լրատվամիջոցը։
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյան Հովիկ Գրիգորյանը հուլիսի 1-ին հրավիրված քննարկմանն անդրադառնալով ՀՀ իշխանությունների` Եկեղեցու դեմ արշավին, հիշեց, որ 19-րդ դարի 1980-90-ականներին, երբ թուրքական աբդուլհամիդյան իշխանությունները սկսեցին իրենց ցեղասպան քաղաքականության կիրառումը, առաջին հարվածներից մեկն ուղղվեց Արևմտյան Հայաստանի գավառների կենտրոնների այն գործիչների դեմ, ովքեր առավել հեղինակություն ունեին հայության միջավայրում։
«Անհնար է փոխկապակցվածություն չտեսնել: Շաբաթներ առաջ Փաշազադեն հայտարարեց, որ Էջմիածինն իրենց պատմական տարածքն է, և այլն, ու դրանից մի քանի օր անց Փաշինյանը սկսեց իր արշավը Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, վերաբերում է բոլորին, որովհետև Փաշինյանը դուրս է եկել Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու, պետականության և մեր բոլոր ազգային արժեքների դեմ:
Եթե Աննա Հակոբյանն ուզում է կրթել, թող գա իմ օջախ, որը մշակութային օջախ է։ Թող գա, ինձ՝ տկարիս, ոչ բանիմաց մարդուս ուսուցանի, ասի՝ սխալ ես դասավանդում։ Ձեռքի հետ էլ կնայի՝ իրենց համակարգը գործո՞ւմ է, թե՞ չի գործում, մասնագիտական առումով ցույց կտամ, թե ինչ է տեղի ունենում այս երկրում ու իրենց շուրջը, եթե չեն տեսնում՝ կոռուպցիա, հանցագործություններ։ Ու իրենց կասեմ, որ այնպես են արել, որ այսօր իմ երեխան իր ծննդավայրը, հայրենիքը չի սիրում, դրանից մեծ ողբերգություն կա՞։
«Այնտեղ ռիտուալի նման կրկնվող իրադարձություն է տեղի ունենում՝ բացում են Խորենացու «Ողբը», շատ կոնկրետ հատված կա, այդ հատվածն է ընթերցվում։ Այս բոլոր հանդիպումներին մասնակցում են տեղական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքական ու վարչական լծակներ ունեցողներ, որոնք ամբողջ ընթացքում հետևում են մասնակիցների պահվածքին, հետո հայտարարում են, թե կանեն իրենց հետևությունները։ Այսինքն՝ այս ամենը շատ նման է սկսվող քաղաքական քարոզարշավի, որը նպատակ ունի գնալու խորհրդարանական հաջորդ ընտրություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր Էդգար Էլբակյանն է։
Մայիսի 27-28-ը Զբոսաշրջության կոմիտեն կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի նպատակն էր՝ ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։