Էն, ինչ կատարվել է օրեր առաջ, մեծ հանցագործություն է, որի համար պատասխան տվող պետք է լինի. Հովիկ Գրիգորյան

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյան Հովիկ Գրիգորյանը հուլիսի 1-ին հրավիրված քննարկմանն անդրադառնալով ՀՀ իշխանությունների` Եկեղեցու դեմ արշավին, հիշեց, որ 19-րդ դարի 1980-90-ականներին, երբ թուրքական աբդուլհամիդյան իշխանությունները սկսեցին իրենց ցեղասպան քաղաքականության կիրառումը, առաջին հարվածներից մեկն ուղղվեց Արևմտյան Հայաստանի գավառների կենտրոնների այն գործիչների դեմ, ովքեր առավել հեղինակություն ունեին հայության միջավայրում։

«Իսկ այդ գործիչները շատ հաճախ նույնանում են հոգևոր առաջնորդների հետ։ Այսօր էլ գործ ունենք հոգևոր առաջնորդների հետ, որոնք կալանավորված են, բայց նրանք գալիս են լրացնելու նրանց շարքը, որոնք կալանավորված չէին, բայց որոնք ենթարկվում էին բռնությունների։ Օրինակ, Մկրտիչ Խրիմյան, Պոլսի նախկին պատրիարք, Վանի հոգևոր առաջնորդ, ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս, ում աքսորեցին և տարիներ շարունակ մինչև Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելը, մնաց Երուսաղեմում։

Մյուսը Ներսես եպիսկոպոս Խարախանյան, Տարոնի հոգևոր առաջնորդ, Տարոնի հայության միջավայրում հարգանք վայելող անձնավորություն, որին մեկուսացրեցին և դարձյալ աքսորավայրում երկար մնաց»,-մասնավորապես, հիշեցրեց Հ. Գրիգորյանը` հավելելով, որ Աբդուլ Համիդի ռեժիմի շրջանում այս մարդկանց աքսորեցին և Երուսաղեմում փակեցին երկար տարիներ ժամանակ։

Այսինքն, ըստ պատմաբանի, այդ օրերի քաղաքական գիծը մոտավորապես հիշեցնում է այսօր ՀՀ գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, երբ հեղինակություն վայելող հոգևոր անհատները մեկուսացվում են։

Կարդացեք նաև

Հովիկ Գրիգորյանի խոսքով, 20-րդ դարի սկզբին էլ ունենք նմանօրինակ դեպքեր, երբ բռնագրավվում էր եկեղեցու գույքը։

«Այսինքն, այն ինչ կատարվում է, նոր չէ։ Պարզապես իմ թվարկածները կատարվում էին օտար իշխանությունների կողմից, օտար պետական կառույցների կողմից, իսկ այսօրվա զավեշտն այն է, որ կատարվում է հայրենի իշխանությունների կողմից»,- շեշտեց պատմաբանը և հիշեց, որ Մայր Աթոռը 1903 թվականին ռուսական ոստիկանների և կանոնավոր զորքի ջոկատները Երևանի փոխնահանգապետ Նակաշիձեի գլխավորությամբ գրավեցին Մայր Աթոռի տարածքը, ջարդեցին գանձանակը։

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս