Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հերթական անգամ հիշեցրել է իր երկրի դիրքորոշումը կոմունիկացիաների բացման հարցում, որ Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Իրանի 14-րդ կառավարության կազմը ձևավորված է: Մասնավորապես, Աբբաս Արաղչիին վստահվեց Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը, ով որպես ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց՝44-օրյա պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերին,ղարաբաղյան հարցի կարգավորմանիրանական տարբերակն էրքննարկել հակամարտող կողմերի հետ և ոչ միայն: Գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն դարձավ Իրանի պաշտպանության նախարար, մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Իրանական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ իր երկրի հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում: Այսինքն, ինչպես հայտարարել է Փեզեշքիանը, ավելի ուշ նաև՝ […]
ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Պաշտոնական Թեհրանում շատ լավ հասկանում են, որ սահմանային հնարավոր փոփոխություններից ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերի հնարավոր փոփոխությունը։
Անհրաժեշտ է հետևել հետագա իրադարձությունների ընթացքին։ Եթե Իսրայելի կողմից պատասխան գործողություններ լինեն, Իրանը, մեծ հավանականությամբ, դրանք անպատասխան չի թողնի։ Իհարկե, այս փուլում մեծ տարածաշրջանային պատերազմը չի համապատասխանում ոչ միայն հակամարտող կողմերի շահերին, այլ նաև տարածաշրջանի շահերին։ Կարծում եմ՝ փորձ է արվելու կանխել հակամարտության անկառավարելի զարգացումը։ Սակայն, կրկնում եմ, պետք է հետևել իրադարձությունների ընթացքին։ Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում, ընդ որում՝ ապատեղեկատվական հսկայական հոսքերով:
Միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում, Հարավային Կովկասում բազմիցս քննարկման թեմա է եղել, և Իրանը կտրուկ բացասական մոտեցում ունի դրա հետ կապված, քանի որ միջազգային խաղաղապահ ուժերում, բնական է, ներառված են լինելու արևմտյան տերությունների ռազմական միավորումները՝ Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և այլ պետություններ, ինչպես նաև՝ Թուրքիան է հավակնում, որ իր ռազմական միավորումները ներառված լինեն նման խաղաղապահ ուժերում:
2018 թվականի իշխանափոխությունից հետո, սակայն, ՀՀ իշխանությունների գործողությունները հաճախ անհասկանալի են եղել Իրանի համար, վիճակն առավել զգայուն է հատկապես հիմա։ Պաշտոնական Թեհրանին չի կարող չմտահոգել ՀՀ գործող իշխանությունների թրքահաճո և արևմտամետ քաղաքականությունը։ Սա երկարատև կտրվածքով կարող է բացասական ազդել Իրան-Հայաստան հարաբերությունների վրա, այն պետք է շտկվի։
«Եթե հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, Սյունիքի մարզին, դա Իրանի հստակ կարմիր գիծն է, որի կապակցությամբ անմիջապես պաշտոնական Թեհրանն արձագանքում է, և անհրաժեշտության դեպքում նաև քայլեր և գործողություններ է ձեռնարկում: Լաչինի կամ Բերձորի միջանցքի հարցը քանի որ կապ ունի Արցախի Հանրապետության և ԼՂ հակամարտության հետ, Իրանը չափազանց զգուշավոր է՝ հաշվի առնելով այն հարցը, որ կան շատ լուրջ էթնիկ խնդիրներ Իրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը: