Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը շոու է համարում իշխանությունների այն հայտարարությունները, թե օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել: «Դա շոու է նրանով, որ նախ՝ այդ փաստաթղթի բովանդակությանը որ նայում ես՝ կարելի է ցանկացած կետ 10 տարբեր ձևերով մեկնաբանել: Օրինակ՝ երբ ասում են՝ անխոչընդոտ ճանապարհ, ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս անխոչընդոտ ճանապարհի: Արարատ Միրզոյանը Պետրոսի […]
«Եթե նույնիսկ Ադրբեջանի դիրքից ենք նայում իրավիճակին, իրենք ավելի վատ պայմաններում են եղել 1994 թվականի ռազմական պարտությունից հետո, բայց չեն հրաժարվել իրենց շահերից ու իրավունքներից։ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ամեն անգամ ցանկացած վտանգի առաջ իր ձեռքերը բարձրացնելով՝ վերջում իր իշխանությունը պահելու է»։
«Տանը նստած սովորական քաղաքացին, որը զզված է այս իշխանություններից, տեսնում է մեկին, ով պատրաստ է ինքնազոհության հանուն սեփական իշխանության, և չի տեսնում որևէ մեկին, որը պատրաստ է գնալու մինչև վերջ հանուն նրա, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Երբ լինի նրան հավասար մեկը, որը կգնա ինքնազոհության՝ այդ իշխանափոխությունը տեղի կունենա»,- նշեց պատգամավորը։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն այսօր դիմում մուտք արեց ԱԺ՝ առաջարկելով արցախյան բոլոր պատերազմներում կռված անձանց վետերանի կարգավիճակ տալ, ինչը ենթադրում է այդ անձանց տալ կրթական, սոցիալական, առողջապահական և այլ երաշխիքների տրամադրում։
«Նա ուզում է ունենալ իր համար լոյալ կաթողիկոս, ինքն իրեն Պապ թագավորի տեղն է դրել, ուզում է այնպիսի փոփոխություններ անել եկեղեցում, որպեսզի այնտեղից քաղաքական վտանգներ չտեսնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
«Այս թեման գոնե անհատները, հասարակական կազմակերպությունները պետք է միջազգային հարթակներում միշտ բարձրացնեն, որպեսզի Ադրբեջանը գոնե զգուշավորություն ցուցաբերի ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Ուզում եմ հիշեցնել մի իրադարձության մասին, որը տեղի ունեցավ Արցախի բլոկադայի ժամանակ, երբ ՄԱԿ միջազգային դատարանը որոշում կայացրեց, սակայն ադրբեջանական կողմն ուղղակի թքած ունեցավ դրա վրա ու շարունակում էր ճանապարհը փակ պահել։
«Դրա համար այսօր մարդկանց պետք է համոզել, որ գոյություն ունի երկու հստակ գիծ և այդ գծերը ոչ թե մարդկանց անուններով են, այլ հստակ քաղաքական ուղղություններով ու արժեքային համակարգերով»,- հավելեց մեր զրուցակիցը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Արամայիս Աղաբեկյանը ևս ասաց՝ իրատեսական չի համարում, որ այսօր Հայաստանը պետական մակարդակով միջազգային հարթակներում կխոսի Արցախի ու արցախահայության խնդրի մասին, քանի որ Հայաստանի իշխանությունը նախորդ տարվա տեղահանությունից հետո ամեն ինչ արել է, նույնիսկ Ադրբեջանից էլ ավելի ակտիվ դրսևորումներով, որպեսզի Արցախի հարցն օրակարգից լրիվությամբ դուրս մնա։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ Ալիևը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պնդում է այն նարատիվները, թե Արցախի հարցը լուծված է, և Արցախը չպետք է բանակ ունենա։