Արարչագործության պատճառը սերն է՝ որպես Աստծու հատկություններից մեկը։ Իր համապարփակ սիրո պատճառով Աստված կամեցավ ստեղծել էակներ, որոնք մասնակից կլինեին Իր կատարելությանը։ Ուստի արդարացիորեն գրվում է, որ այն ամենը ինչ Նա ստեղծեց «շատ լավ է» (Ծննդ․ 1։31)։
Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով, այսինքն՝ մարդն ազատ է իր ցանկությունների, արարքների, ինչպես նաև մտքերի ընտրության մեջ և ինքն է որոշում, թե ինչ մտածի, ինչպես մտածի և իր միտքը ինչով զբաղեցնի:
«Պատկերիր Խաչը նախ մտքիդ և հոգուդ վրա. քանի որ, երբ Խաչը մեզ հետ է, ապա դևերը սարսափելի ու վտանգավոր չեն. իսկ մահը մահ չէ, այլ քուն: Խաչով բոլոր թշնամիները պարտված են: Այդ պատճառով Խաչը մեր պարծանքն է. բոլոր բարիքների սկիզբը. մեր համարձակությունն ու զարդարանքը» (Ս. Հովհան Ոսկեբերան):
Կարծես թե 5-րդ դարից ի վեր ոչինչ չի փոխվել։ Ի՞նչն է խաթարվել մեր ժողովրդի մեջ, որտե՞ղ է, որ մենք շարունակ սխալվում ենք։ Չէ՞ որ մենք մի ժողովուրդ ենք, որն ապրել է ջրհեղեղից առաջ։ Նոյ նահապետը ոչ թե եկել ու պատահաբար իր տապանը կանգնեցրել է Արարատի գագաթին, այլ վերադարձել է։
Մեր օրերում հաճախ են ահազանգում կրոնական արժեքների անկման մասին: Իտալիայում կաթոլիկությունն այլևս չի միավորում մարդկանց, Նիդերլանդների ընդունած հանդուգն դիրքը` բարոյականության և էֆթանազիայի հարցում, ոմանց կարծիքով վկայում է այն մասին, որ այդ երկիրը կտրուկ հեռանում է քրիստոնեությունից: Հոգևոր-կրոնական արժեքների անկումը համատարած բնույթ ունի:
Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին:Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ:
Յուրաքանչյուրը ստանում է այնքան, որքանով այդ կոտրված հայելին բացահայտում է և արտացոլում: Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ այս աշխարհ, որպեսզի այդ կոտրված հայելին կրկին ամբողջանա և մարդու ներսում ամբողջապես Աստծուն արտացոլի ու մեզ հավիտենական ուրախություն պարգևի:
Ով իր հոգում կրում է Սբ. Հոգու խաղաղությունը, նա իր շրջապատին էլ է հաղորդակից դարձնում այդ խաղաղությանը, իսկ ով իր ներսում կրում է չար ոգու խավարը, նա մյուսների վրա էլ է ներգործում այդ չարությամբ: Բայց ով հավատում է Աստծուն, աստվածային լույսը վանում, պաշտպանում ու հեռացնում է նրանից այդ խավարը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հոդվածն ինքնասպանությունների և հոգեկան առողջության մասին է: Եթե գտնվում եք դժվար իրավիճակում, դիմեք օգնության: Հիշե՛ք՝ դուք մենակ չեք:
Աստված նախևառաջ սիրող հայր է: Նա ոչ թե պատժում, այլ հանդիմանում է, ավետարանական խոսքի համաձայն, թե Հայրը խրատում է իր զավակին:
Մենք ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ տեխնոլոգիայի բացասական կողմը ահավոր ազդում է մարդկանց վրա: Մարդկանց համբերատարության մակարդակը օրըստօրե նվազում է: Մարդիկ համբերություն չունեն ո՛չ մարդկանց հանդուրժելու, ո՛չ տքնաջան աշխատանք կատարելու, և ո՛չ իսկ տասնյակ էջեր կարդալու՝ սնուցանելու համար իրենց միտքն ու հոգին: Այստեղ ներկայացնում եմ Աստծո մասին խորհրդածություներս: Լիահույս եմ, որ դա օգտակար կլինի՝ հոգեմտավոր […]
Մեր Տերը սիրեց եկեղեցին և Իր կյանքը տվեց նրա համար, որպեսզի ջրի լվացումով մաքրի այն և սրբի Իր խոսքով, այնպես որ եկեղեցին Իրեն ներկայանա ամբողջ փառքով, առանց որևէ արատի կամ խորշոմի և կամ ուրիշ թերության, այլ լինի սուրբ և անարատ (Եփեսացիներ 5:25-27):
Ս. Մակար Եգիպտացու հոգևոր փորձառությունը մատնանշում է, որ աներկբա հավատով և մեծ համբերությամբ, անդադար կանչելով Տիրոջը և Նրանից օգնություն ակնկալելով ՝ արդեն այստեղ կարելի է ազատություն ստանալ ներքին կապանքներից, որոգայթներից, արգելքներից և կրքերի գաղտնի ներգործությունից:
Ապաշխարող և մեղքի դեմ պայքարող անձը նորոգում է մեղքից վնասված իր հոգին՝ ընտրելով աստվածնմանության ուղին: Ավետարանն ու առաքելական նամակները բազմիցս կոչում են մարդուն աստվածնմանության. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ» (Եփեսացիներ 5:1):
Մեր Աստվածը, Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33): Որպեսզի մահից հետո քրիստոնյա հավատացյալը գնա Դրախտ իր հոգով և Քրիստոսի Երկրորդ գալուստից հետո ժառանգի Երկնքի արքայությունը, պետք է քայլի նեղ ճանապարհով, իմանա և գործադրի աստվածաշնչական պատվիրաններն իր կյանքում, հանդուրժի իր երկրավոր կյանքում պատահած բոլոր դժվարություններն ու նեղությունները ամենայն գոհունակ սրտով:
Այսօր մարդիկ շարժվում են հպարտությամբ և եսակենտրոնությամբ, իսկ խոնարհությունը շատերը համարում են խեղճության և թերարժեքության բարդույթ:
«Իհարկե, Աստված ամենուր է, որտեղ էլ Նրան դիմես, բարձրացնես սրտիդ աղոթքը՝ դրսում, անտառում, այգում, տանը Աստված կլսի քո աղոթքը, բայց ինչպե՞ս կարող ես եկեղեցուց դուրս Աստծո հետ լինել, Աստծո Մարմինը ճաշակել»:
«Ահաւասիկ Աստուծոյ գառնուկը, որ աշխարհի մեղքը կը վերցնէ» (Յհ 1.29)։
«Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը, Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհաննես 14:23): Կյանքի նպատակը «աստվածային բնությանը հաղորդակից լինելն է» (Բ Պետրոս 1:4):
Խաչը շալկելը պայքարելու պատրաստակամութիւն յայտնել է։ Ան որ պատրաստ չէ պայքարելու, իրաւոնք չունի խաչը շալկելու: Խաչը զէնք է զոր շալկողը պարտի պատերազմի դաշտ իջնել պայքարի: Չպայքարողը չի՛ յաղթեր եւ չյաղթողը չի՛ պսակուիր (Յյտ 2.17)։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր հրապարակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պատժի տեսակն ու պատժաչափը: Սրբազանը, հիշեցնենք, մեղադրվում է հեղաշրջման կոչ անելու մեջ:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր հրապարակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը: Սրբազանը, հիշեցնենք, մեղադրվում է հեղաշրջման կոչ անելու մեջ:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր հրապարակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը: Սրբազանը, հիշեցնենք, մեղադրվում է հեղաշրջման կոչ անելու մեջ:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։
«Խաղաղութիւն կը թողում ձեզի. Իմ խաղաղութիւնս է որ կու տամ ձեզի, որ այս աշխարհի տուած խաղաղութենէն տարբեր է։ Մի՛ խռովիք ու մի՛ վախնաք» (Յհ 14.27)։
Աստված զգուշացնում է հեռու մնալ ցանկացած տեսակի գուշակություններից, որովհետև, ինչպես ասվում է Սուրբ Գրքում, գուշակություն անողը պիղծ է Աստծո առաջ, և այդպիսի բաները գարշելի են Տիրոջ համար (Բ Օր. 4.19, 18.10-12, Երեմ. 14.14, 27.9-10, Եսայի 47.12-14):
«Ան որ ձեռքը մաճին կը դնէ եւ ետ կը նայի, յարմար չէ Աստուծոյ թագաւորութեան» (Ղկ 9.62)։ Սա յայտարարութեամբ, Քրիստոս կո՛չ կուղղէ քրիստոնեայ մարդուն որ կորոշէ Աստուծոյ թագաւորութեան անդամագրուիլ, տէ՛ր կանգնելու իր առած որոշումին։ Ան որ ամուր կերպով կառչած կը մնայ Աստուծոյ թագաւորութեան հասնելու իր առած որոշումին, ա՛ն միայն արժանի պիտի ըլլայ ժառանգելու երկինքի արքայութիւնը։ Հարկաւ առնուած որոշումին ամրօրէն կապուած մնալը զուտ մարդկային ճիգի մը արդիւնքը չէ՛։ Կը բաւէ որ մարդ զօրաւոր փափաք ունենայ անսայթաք կերպով քալելու Քրիստոսի հետքերով, եւ ահա Սուրբ Հոգին զօրավիգ ու պաշտպան պիտի կանգնի անոր։