էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի․ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին․ Պուտին

Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի դուրս գալը ազատ առևտրի համաձայնագրերից կհանգեցնի մաքսատուրքերի վերականգնմանը։

«Մենք պետք է տեսնենք, թե ուր կգնա նրանց ապրանքը, օրինակ՝ գինին։ Իսպանիա՞։ Ֆրանսիա՞։ Իտալիա՞։ Պորտուգալիա՞։ Ու՞ր։ Մենք պետք է մտածենք դրա մասին։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, այն կբախվի տրանսպորտային փոխադրողների նկատմամբ ավելի խիստ պահանջների և երկաթուղային փոխադրումների սակագների աճի հետ: Բացի այդ, Ռուսաստանում գտնվող նրա քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին, նրանք պարտավոր կլինեն ստանալ արտոնագրեր»,-նշել է նա։

Պուտինը հայտարարել է, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի։

Նա նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031