«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին վերադարձնելու խնդրի առաջնային հասցեատերը հենց պետությունն է, որովհետև իր քաղաքական պաշտպանության տակ գտնվող անձանց վերադարձի հարցն է, և քանի որ խնդիրը նաև միջազգային հարաբերություններին է առնչվում»,- 168․am-ի հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ արձագանքելով մեր այն արձանագրմանը, որ այս օրերին հնչում են տեսակետներ, ինչով փորձ է արվում կառավարության կոնկրետ պարտականությունն անորոշաբար դնել հայ ժողովրդի ուսերին: