«Ադրբեջանում կա հաստատված տևական վարչական պրակտիկա․ այնտեղ գտնվող հայերը ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ընդ որում, դրանց ինտենսիվությունն ու մեթոդները դինամիկ են»,- 168․am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի խոշտանգման միջադեպին անդրադառնալով՝ այսպես արձագանքեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:
«Թույլ տալ մեծ թվով ներգաղթյալների մուտքը Հայաստան՝ անկախ հանգամանքից՝ դրա դիմաց վճարելու են, կամ՝ ոչ, խնդրահարույց է ՀՀ-ի պես պետության համար՝ նախ բնակչության առումով։ Մենք փոքր բնակչությամբ երկիր ենք, և ներգաղթյալների թվի ավելացումը՝ մանավանդ արդեն իսկ Հայաստան եկած մեծաթիվ հնդիկ ներգաղթյալների ֆոնի վրա, լուրջ ռիսկեր է ստեղծում»:
Այսօր լրագրողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ճեպազրույցում արձանագրեցին ՔՊ-ական որոշ պատգամավորների դժգոհությունն իր անձի շուրջ: Մասնավորապես, ավելի վաղ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ահազանգել էր առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին՝ հայտնելով, որ բուժհաստատություններում քաղաքացիներից անօրինական գումարներ են պահանջում ու կտրոններ չեն տրամադրում:
Այս տարվա հունիսի 7-ին 168.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի միջնորդությամբ Լյովա Գարուշի Գասպարյանը և Մարիա Լյովայի Գասպարյանն ընդունվել են անվճար կլինիկական օրդինատուրա: