Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում քննվում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նախկին դասախոս, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցը:
«Հիմա ես գրություն եմ պատրաստում՝ ԵՊՀ ռեկտորին ուղղված, թե որն է ինձ հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու պատճառը և իրավական հիմքը: Իրենք ոչ մի պատճառ չեն կարողանալու նշել, որովհետև ուսանողների հետ որևէ լարվածություն չունեմ, հետևաբար՝ բողոք լինել չի կարող: Մասնագիտական ունակության առումով նույնպես խնդիր լինել չի կարող. Աշխատանքային իրավունքի գծով ես միակ դոցենտն եմ, գիտությունների թեկնածու, երկու դասագրքերի միանձնյա հեղինակ: Գրել եմ 50-ից ավելի աշխատություններ: Այս առումով նույնպես ինձ պրետենզիա ներկայացնել չեն կարող»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
«Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակն ամփոփել է գործունեության 5 տարին: