Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը, մեծ հաշվով, չհասավ իր նպատակին։ Նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները պատրաստ չեն մասնակցել հակաեկեղեցական արշավին։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ դուրս եկած խռովարար եպիսկոպոսները՝ «Կճոյան&company»-ն, շատ վաղուց պիտի կարգալույծ արված լինեին։ Այսպիսի կարծիք հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու հետապնդումների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելու թեմայի շուրջ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ռազմական և անվտանգության հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ արված նախկին քահանայի՝ Ստեփան Ասատրյանի կողմից Մայր Աթոռին հրապարակայնորեն ընդդիմանալը և նրա կողմից այս կիրակի նշանակված պատարագը կաթողիկոսի դեմ այն «հոգևոր հավաքն» է, որի մասին ամիսներ շարունակ ակնարկում էր Նիկոլ Փաշինյանը։
Այսօրվա հանդուրժումը հանգեցնում է վաղվա այլանդակությանը, վաղվա լռությունը՝ ոչնչի առջև չկանգնողներին խրախուսելու է դիմել նոր այլասերման, ու այդպես շարունակ։
Նա հավելեց, որ պետք է տեսնել, թե ինչպիսի՞ լուծումներ են և այդ լուծումներից ամենաքիչ ցավալին ընտրել։
Հարցին՝ արդյոք ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը հայ-ռուսական բարեկամական պայմանագիրը ստորագրելիս մտածե՞լ է, որ երբևէ մենք կհասնենք մի օրի, երբ ՀՀ սուվերեն տարածքը կռմբակոծվի, իսկ Ռուսաստանը լղոզված պատասխան կտա, նա պատասխանեց․
«Թևաթափ չեմ եղել այս հանդիպումից, բացարձակապես»,-այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական, ինչպես նաև օրեր առաջ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահների մասնակցությամբ կայացած հանդիպմանը։
Լրագրողը նկատեց՝ Ձեզ մեղադրում են, որ մինչև վերջ չտարաք։ «Իսկ ո՞վ չթողեց, որ չտարա։ Այս սրահում մենք հանդիպել ենք, ես բացատրել եմ՝ եթե ես ուրիշ բան անեի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու։ Մանավանդ, մի տարր էլ կար, որ կարող էր հավասարակշռել, բայց իր առաքելությունը չկատարեց՝ դա մեր մտավորականությունն էր»,-արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանը։