Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը, ի դեմս «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության և «Պահեստազորի սպաների» շարժման, այսօր կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։
Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հարցին պատասխանելիս անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյաներին, նրանց ստեղծած ԱԱԾ պահեստազորի սպաների միությանը և հայտարարեց, որ նրանց կեսը լրտեսներ են եղել։